Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳԱԶԳԱԶԻԼ
(գազգաթիլ)
«խորշել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է։ Նույնը նաեւ գազաղել, գազգաղել՝ դ-ի եւ գ-ի շփոթմամբ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 499, 505) երկուսից գ-ով տարբերակներից բերում է գազգաթիլ-ը, դ-ով տարբերակներից գազգաղել-ը՝ սխալ մեկնությամբ՝ «խոշորել» (փխնկ. «խորշել»)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 499, 505
ԳԱՂԵԼ
«ծածկել, թաքցնել, պահել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel-
«պահել, ծածկել»
(անմիջական նախաձեւ՝ *ul- կամ *uol-)
Բնիկ հնդեւրոպական՝ *ul- կամ *uol- *uel- արմատից, որ կարելի է առանձնացնել *uer «պահել, ծածկել» արմատի կողքին որպես տարբերակ: Յ. Պոկոռնու բառարանում (Pok. IEW 1, 116, 1) հ. հնդկ. բառը բերվում է *uar- «պահել, ծածկել» արմատի տակ, բայց հայերենը եւ թերեւս հին հնդկերենը (որտեղ հ.-ե. *l-ի *r- արտացոլումը սովորական է, իսկ *r-ի l- արտացոլումը հազվադեպ) ցույց են տալիս *uer-ի կողքին *uel- ձեւի հնարավորություն: Աճառյանը (ՀԱԲ 1, 573) բխեցնում է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գաղուստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vala
«ներփորվածք, փակ տարածություն, այր»
ավ.
vara-
«շրջափակված տեղ, ցանկապատված տեղ»
Մատենագիտություն
Pok. IEW 116, 1;
Աճ. ՀԱԲ 573
ՂՕՂԻԼ
(դաղեալ, ղողակել)
«ծածկվել, թաքնվել, մոռացվել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ գաղել բառի հետ (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ղողեցուցանել,
մացառաղող,
ղողակել
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։