Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 8 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 76, սյունակ 1 Էջ 76
ԱՍԵՂՆ (ասիղն, ասեղ, ասեխ), -ասդան, -դունք «ասեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ak'- «սուր» (անմիջական նախաձեւ՝ *ak'i-l-ōn-)
Բաղադրութիւններ...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ասեղնագործ, ասեղնակար, ասղնագործ, ասեղնակերպ, ասղնեգործ, ասեղնաձեւ, ասղանի, ասեղնաւոր, ասղենի, ասղնագործութիւն, ասղնանի, ասեղնակարկատ, ասղնաբոռոպ, ասղանեբոռոպ, ասղնածեծ, ասղնաչափ, ասղնեայ, ասղաբան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
egle
«քիստեր» հզն.
հ. ալ.
osla
ռուս.
оселок
«սրոց, հեսան»
հուն.
άχίς
«ծայր»
լատ.
aciēs
«ծայր, սայր»
Մատենագիտություն
H. AG 421; Աճ. ՀԱԲ 268
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈՀ I (բոխ-) «լորձունք, թուք (՞)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն: Հաւանաբար սրա հետ նոյնն է ԲՀ-ի բոհ «նիւթ կամ բոռ» (ուղղելի է «հիւթ կամ թուք») բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհբոհել, բոհբոխել
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՌ (-ոյ) «իշամեղու, արու մեղու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «բզզալ, ղղզալ» (անմիջական նախաձեւ՝ *bhor- (+-ն))
Բնիկ հնդեւրոպական` *bhor- (+-ն) *bher- «բզզալ, ղղզալ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոռեղ, բոռեխ, բոռեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bam-bhara
«մեղու»
հ. հնդկ.
bambharali
«ճանճ»
հուն.
πεμ-φρη-δών
«բոռ, իշամեղու»
սերբախորվ.
bümber
«բոռ, իշամեղու»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 472-473
Տե՛ս նաեւ
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՌԻՏ (ԲՈՌԻ) ««գիծ ընտիր» (տարընթերցուած` բոռիտ «բռնի. գիծ ընտիր»)» ((ԲՀ))
Ստուգաբանություն (անստույգ)
Ինչ-որ օտարալեզու բառակապակցութիւն կամ բարդ բառի հայերեն արտայայտում (°):
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՐԷՏ (-ի, -աց) «բոռ, իշամեղու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhōr- «բզզալ, դզզալ» (անմիջական նախաձեւ՝ *bher-) +-էտ ածանց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
կրէտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 472-473
Տե՛ս նաեւ
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՌԵՂ (-ոյ) (գոռեխ, գոռեհ, գոռող, գոռոխ) «իշամեղու, վայրի մեղու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ» (անմիջական նախաձեւ՝ *ghor(s)elo-)
բնաձայնական արմատից, որտեղից նաեւ գոռալ. -եղ-ի համար հմմտ. բոռ, բոռեղ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ghargharāyntē
«սուլում է, բզզում է»
մ. վ. գ.
grellen
«բարկությունից ճչալ»
Տե՛ս նաեւ
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՄԲՈՌԻԼ «այրվել, վառվել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhre- (անմիջական նախաձեւ՝ *bhre-n-u) հիմքային ձեւ
Կազմված է ընդ- > ըմ- նախածանցով՝ այլուստ անհայտ պոռիլ ձեւից, որ կարող է կապված լինել արդի հայերենի բռնկ-վ-ել «բոցավառ(վե)լ» բայի հետ: Սա էլ թերեւս գալիս է հնդեւրոպական *bhre-n-u հիմքային ձեւից, որ առկա է գերմանական խմբում (գոթ., հ. վ. գ., հ. սաքս. brinnan «այրել, վառել» եւ այլն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրըմբոռելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
brinnan
«այրել, վառել»
հ. վ. գ.
brinnan
«այրել, վառել»
հ. սաքս.
brinnan
«այրել, վառել»
Էջ 259, սյունակ 1 Էջ 259
ԹԱՌԱՄ (թարշամ, բոռոմ, թորշոմ) «թառամած, թոշնած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *trs- «չորանալ, ծարաւել» (անմիջական նախաձեւ՝ *ters-)
բոռոմ, թորշոմ < *tors
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թառամիլ, անթառամ, անթառամական, թառամութիւն, թառամումն, դիւրաթառամ, վաղաթառամ, թարշամիլ, անթարշամ, թարշամելի, վաղաթարշամ, բոռոմիլ, թորշոմիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tarša
«ծարաւ»
աւ.
taršu
«չոր»
հուն.
τέρσομαι
«չորանալ»
լատ.
torreo
«չորացնել, այրել, խորովել»
հ. վ. գ.
durst
«ծարաւ»
հ. վ. գ.
durri
«չոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 155-156; Pok. IEW 1078