Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԽՈԶԱԶ
(վրիպակով՝ ալխոշալ)
««լեղակենի, լեղակ, մշկան եղինջ» (բոյս)»
(բուսաբանություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս արաբ. բառ` qzz «զզվել» արմատից
ԱԽԻՆՈՍ
(ախիրոս)
«մի բույս՝ վայրի ռեհան»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. aqīnus
փոխատու լեզու՝ հուն. άχινος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
ԱԽԼԻՄԻԱ
«մի բույս՝ cadmia»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. al-qlimiā
փոխատու լեզու՝ արաբ. al-qalimiā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98
ԱԽԼՍԱԶ
«մի բույս»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. axarsāj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98
ԱՃԱՐ
(-ոյ)
(հաճար)
«մի հացաբոյս` ճոճ, մնն, Triticum spelta L»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ades-
«աճար»
(անմիջական նախաձեւ՝ *adio-)
(*ades/-os «աճար» ձեւի կողքին)
Քիչ հավանական է կովկասյան ծագման վարկածը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 15-16
Տե՛ս նաեւ
ԱՃԱՐԶՕԽԱՆ
«մի բոյս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ իրանական
ԱՄԲԵՏ
-ի, -ից
(ամբոյտ, ամպոյտ, անբոյթ)
««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
ԱՆԴԱՐԻՈՆ
«մի բոյս»
Ստուգաբանություն (փոխառություն)
ըստ ձեւավորման հունական կերպարանք ունի, բայց հունարենում նման բառ չի գտնված
ԱՆԴՐԻՏԱԿ
«վայրի չաման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
«բողբոջել, ծաղկել»
(անմիջական նախաձեւ՝ *andhos-)
Կազմուած է այլուստ անծանօթ անդրի- (սեռակա՞ն) եւ տակ «արմատ» բաղադրիչներից։ Առաջինը կապ ունի՞ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատի հետ (*andhos- «ծաղիկ, խոտ»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ándha
«սոմա (բույս)»
խոլ.
ainder
«երիտասարդ կին»
<կելտ. *andhero «ծաղկող, երիտասարդ»
հայ.
անդ
«հունդ»
հայ.
անդեայ
«նախիր»
ԱՆՃԱՐԱԿ
««մկնականջ» (բոյս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. anǰarak
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 205
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։