Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 656 բառահոդված (էջ 1/66)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳԱՏ «երկու բեւեռներով անցնող եւ ուղիղ անկյան տակ հատվող երկու մեծ շրջաններից յուրաքանչիւրը» (աստղաբաշխական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. `aqd «կապ, կամար»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳՈՐԱՆՔ «աղբակոյտ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ եբր. āgar «հաւաքել»
քիչ հաւանական է բխեցումը եբր. āgar «հաւաքել» արմատից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 344
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱԶԵԼ («չորացնել») (-իլ «չորանալ»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *as- «վառ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *azg'h-) *g'h- աճականի համար
Կազմված է բնիկ հնդեւրոպական ազ- արմատի կրկնությամբ՝ *azg'h-ից (*as- «վառ(վ)ել»։ *g'h- աճականի համար հմմտ. գոթ. azgo (*azgōn) «մոխիր» (հայ-գերմ. զուգաբանություն)։ Սխալ է «ատամբ» մեկնությունը՝ փոխանակ «ցամաք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազազուն, ազազանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
azgo (*azgōn)
«մոխիր»
հուն.
άζω (<*az-diō)
«այրել, չորացնել»
լատ.
āreō
«չոր լինել»
բոխ. Ս
āsu
«չորացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82; Pok. IEW 69; Solta D. St. 238-239
Տե՛ս նաեւ
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱԶՈՒՆ ««ատամբ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ստացված է ազազուն բառի «ցամաք» մեկնության աղավաղմամբ եւ կապ չունի թրք. azu «ատամ, սեղանատամ, ժանիք» բառի հետ, ինչպես ստուգաբանել է Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 82)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82; Ամալյան, ԲՀ 345
Էջ 24, սյունակ 1 Էջ 24
ԱԹԵՐԱՅ «մաքրած ցորենից կամ ալյուրից պատրաստած կերակուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀθήρα
Մատենագիտություն
H. AG 339; Աճ. ՀԱԲ 88
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԽԱԶ «սպիտակ աքիս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ աքիս բառի հետ
Տե՛ս նաեւ
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՏ (-ի, -ից) «հիվանդություն», հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. axti
փոխատու լեզու՝ մ. պ. axt
Փոխառություն իրանական աղբյուրից: Հունաբան պատճենմամբ` «մոլություն, կիրք»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտաբեկ, ախտաբեր, ախտահալած, ախտաժետ, ախտանալ, ախտացոյց, ախտաքաղ, ախտակիր, ախտակրիլ, ախտակցիլ, ախտակցութիւն, ժանտախտ, չարախտատոր, ապախտ, դեղնախտ, թոքախտ, ախտաբանական, ախտաբանութիւն, ախտահանել
Մատենագիտություն
H. AG 91; Աճ. ՀԱԲ 100
Էջ 29, սյունակ 1 Էջ 29
ԱԿԱՆ (ակքան, աքցան, այլեւ ակաթբագիկ) «բորկոտնիմ (մի փուշ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άκανθα
Աճ. ՀԱԲ 1, 105 (միայն ակաթբագիկ -ի համար)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿԱՐ I «մանր որդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ ստացված աքալար (աքարար) բառի սխալ սրբագրությամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 105
Էջ 31, սյունակ 1 Էջ 31
ԱԿՈՒՄԲ (-ի, -ից) «նստելու տեղ, հավաք, հավաքույթ, ժողով, բազմություն, հանդես, ճաշկերույթ, նստատեղ եւ ուտելիք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակմբահոյլ, ակմբիլ, եռակմբաբանոց, բազմակմբանոց