Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՄԱՐ
I
(բրբ. ամառ <*ամառն)
«գեղարդունի ձկան տեսակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-
«գույնանիշ»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μόρνον
«արծվի տեսակ, ոսկեդեղին»
Հեսիքիոս
լեհ.
morus
«կեղտոտ»
ԱՄՈՒՍԻՆ
(-ոյ)
«ամուսին՝ կնոջ մարդ կամ մարդու կին, հասակակից, ժամանակակից»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *euk-
«սովորել, ընտելանալ»
(անմիջական նախաձեւ՝ *som-euk-՛en-)
ամ- եւ -ին մասնիկներով
ամ- եւ -ին մասնիկներով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամուսնանալ,
ամուսնակից,
ամուսնասէր,
ամուսնատոր,
ամուսնութիւն,
վաղամուսնիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ուսանիլ
հ. հնդկ.
úcyati
«սովոր է, ընտելացած է»
ռուս.
учить
«սովորեցնել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 161
Տե՛ս նաեւ
ԱՅԺՄ
«հիմա»
Ստուգաբանություն ()
Կազմուած է այս-ժամ բարդութիւնից
ԱՊ(Ա)ՐԴՈՒՄ
«թամբի փոկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *apardum
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
pardum
«թամբի փոկ»
Մատենագիտություն
H. AG 515;
Աճ. ՀԱԲ 243
ԱՍՏՈՒԱԾ
-ոյ
«աստված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ansu-
«աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu-
«աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ,
աստուածաբեր,
աստուածագէտ,
աստուածագիր,
աստուածախաւս,
աստուածախաւսել,
աստուածահար,
աստուածանշան,
աստուածեղէն,
աստուածական,
աստուածանի,
աստուածարել,
բազմաստուածեան,
երեքաստուածեան,
չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ánila
«կենսաշունչ»
գ.
*ansur
«աստված, ոգի»
ԱՍՓՈՒՇ
«կալաբար, մի բույս՝ salicorma L.»
Ստուգաբանություն (անստույգ)
բարդութիւն -փուշ բաղադրիչով, բայց ի՞նչ է աս-:
ԱՐԴ
I
(-ու)
«ձեւ, կերպ, կարգ, կազմ, արված գործ, վաստակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ar-
«հարմարեցնել»
(անմիջական նախաձեւ՝ *ar-t- (*rt-/*ar-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արդակ,
արդակագոյն,
արդել,
արդակել,
արդուած,
արդիւն,
արդար,
արդարեւ,
անարդ,
անարդի,
անարդակ,
խորանարդ,
գմբեթարդ,
ծորձորարդ,
վիմարդ,
վիմարդեան,
զիարդ,
յարդ,
յարդար,
յարդարել,
յարդարիչ,
յարդարուն,
նուագայարդար,
երգայարդար,
սեղանայարդար,
զարդ,
զարդասէր,
զարդասիրիկ,
զարդակից,
զարդարել,
զարդարագիր,
զարդարանք,
զարդարուն,
զարդուն,
արդուկ,
արդուկել,
բեմայարդար,
զարդագիր,
պատկերազարդ,
նկարազարդ,
սիւնազարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
rtu-
«կարգ, կանոն, արդիւնք»
հուն.
άρτύς
«կարգ»
լատ.
artus
«հոդ»
Մատենագիտություն
H. AG 423- 424;
Աճ. ՀԱԲ 307-308
ԱՐԴՈՒ
(-ի, -աց)
«մի չափ՝ 72 քեստ կամ կամ 29 օխա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ դպտ. ertōb
փոխատու լեզու՝ հուն. άρτάβη
Հունարենից փոխառված է արդաբու ձեւով, դպտերենից տառադարձված՝ որմսբ (փոխանակ՝ *որտոբ-ի)։ Հները նշում են եգիպտական աղբյուր:
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
artawi
ԱՐԴՈՒԽԱ
(արդուղա, արբուխա, արդուխա, բրբ. արդղիկ, արբոխիկ)
«արճճախոտ, Plumbago L.»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՐՏԱՔՈՍ
(արտաք, արտափ)
«մի չափ՝ արդու»
Ստուգաբանություն ()
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։