Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 8 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏ II «ուժ, զորություն, սաստկություն, կայունություն, հաստատություն, պնդություն, տոկունություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto- «ամուր»
Ջահ. Աճառյանը (ՀԱԲ 1, 85) կցում է ազդ-ին, բայց սա թերեւս պետք է համարել բաղարկության արդյունք:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստագույն, աստիաագոյն, աստետոր, աստի, աստին, աստոյ, աստու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հաստ
հայ.
հաստատ
հ. իսլ.
fastr
հ. անգլ.
fast
«ամուր, պինդ, հաստատուն»
Մատենագիտություն
ՀԱԲ 85
Տե՛ս նաեւ
Էջ 106, սյունակ 1 Էջ 106
ԱՓՍԻՆԹ (ափսինդ, ափսնդին, ափսինթի, ափսինթին, ափսոնդին, այլեւ աստին) «օշինդր` artemisia absinthium L.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀψίνθιον
Մատենագիտություն
H. AG 259, 342; Աճ. ՀԱԲ 366
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՐԳԱՍՏԻՆ ««արարուիչ» կամ «ճարտասան» կամ «ստունգ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ:
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍՏԻՆ (կաստապրին, կոստոպրին, կոսպրին) «թանաքաման, կաղամար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏ (-ի, -ից) «հաստատուն, հաստ. հաստատություն, ամրություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pasto- «հաստատուն, ամուր»
Բնիկ հնդեւրոպական՝ *pasto- «հաստատուն, ամուր» հիմքից: Այստեղից են նաեւ հաստորբ, հաստատ, այլեւ, թերեւս, Աճառյանի կողմից (ՀԱԲ 1, 85) ազդ-ի տակ դրվող աստի, աստին, աստոյ, «հաստատուն» եւ աստոյ, աստա «զորեղ» բառերը: Հնարավոր է, որ մասամբ խառնված լինի *ost- «ոսկր» արմատի (>հայ. ոսկոր) ածանցական իմաստի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաստել, հաստանալ, հաստիչ, հաստոց, հաստումն, հաստաբեստ, հաստակաշի, հաստակապ, հաստահարուստ, հաստահեղույս, հաստահիմն, հաստամագիլ, հաստամետ, հաստանդամ, հաստապինդ, հաստարմատ, հաստույժ, հաստաբուն, հաստագլուխ, հաստամարմին, հաստավիզ, հաստափոր, հաստորբ, հաստատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pastyá-
«տուն, բակ, բնակարան» իբրեւ հաստատուն բնակություն
հ. իսլ.
fastr
«հաստատուն, ամուր»
հ. անգլ.
fast
«հաստատուն, ամուր»
հ. վ. գ.
festi
«հաստատուն, ամուր»
խեթ.
hastai-, hasti-
«ոսկոր, դիմացկունություն, դիմադրողականություն»
Մատենագիտություն
H. AG 464; Աճ. ՀԱԲ 49
Տե՛ս նաեւ
Էջ 468, սյունակ 1 Էջ 468
ՀՈՒՐԱՍՏԱՑ ««սառնամանիք» (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
Կարծես թե կազմված է հուր եւ ստաց բաղադրիչներից, բայց ըստ համատեքստի ենթադրվող իմաստը չի համընկնում սրանցից բխող ընդհանուր իմաստին
Էջ 646, սյունակ 1 Էջ 646
ՊՐԱՍՏԻՆ (պրաստ, պռաստ) «արվարձան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. προάστιον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պռաստնոց
Մատենագիտություն
H. AG 375; Աճ. ՀԱԲ 114
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԻՆ -եան «ստինք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pstēn- «ստինք»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստնտու, ստնդիել, ստնդիայ, ստնդիաց, ստնդի, միաստնի, կրկնաստին, դիւրաստին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
stana
«կուրծք»
հուն.
σπάω
«ծծել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 275