Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿԱՏՍ
(-ի, -ից)
«ակոս, վարի ժամանակ խոփի առաջացրած երկարավուն փոս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս փոխառություն որեւէ հնդեւրոպական centum տիպի լեզվից՝ *ag- «քշել, տանել» (հայ. ած-) արմատից, որտեղից՝ խեթ. aggala, հ. հուն. αὖλαξ «ակոս»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակասաբեկ,
ակասաձեւ,
ակասաձիգ,
ակասել,
ակասախոտ,
ակոսատր
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
aggala
հ. հուն.
αὖλαξ
«ակոս»
ԱՍԱԳ
««տուգանք» (°)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրքական yasay
«օրենք, արգելք, տուրք, տուգանք»
Եթէ բառը ճիշտ է վերականգնուած, ապա այն նոյնն է ասախ բառի հետ, որ ծագում է թիւրքական աղբիւրից
Տե՛ս նաեւ
ԱՍԱԽ
(իասախ)
«օրենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. yasa
«օրենք, կանոնադրություն»
փոխատու լեզու՝ թրք. yasay
«արգելք»
Բաղադրութիւն՝ անասախ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անասախ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 267
Տե՛ս նաեւ
ԴԱՍ
(-ու, ուշ` նաեւ -ի, -ից)
«խումբ, կարգ, աստիճան, ժամերգութեան տեղ, ուսանելիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խոտա-սակ. dasa
«բաժին կամ դաս, կարգ»
փոխատու լեզու՝ օս. dasun
«դարսել, հիմնել, կառուցել»
իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դասադաս,
դասասաց,
դասալիք,
դասակ,
դասական,
դասակարգ,
դասաւորել,
դասել,
շարադասութիւն,
գերադասել,
նախադաս,
դասարան,
դասատու,
դասացուցակ,
երկդասեան,
դասարանցի,
դասարանական,
դասադուլ,
դասախօս,
դասընկեր,
դասընթաց,
դասաւանդել,
դասաւանդում
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտա-սակ.
dasa
«բաժին կամ դաս, կարգ»
օս.
dasun
«դարսել, հիմնել, կառուցել»
Մատենագիտություն
Bailey, DKS 154
ՀՐԱՍԱԽ
««փարսախ, հրասախ» (երկարության չափ՝ 5250 մետր)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *hrasax
իրանական աղբյուրից
ՄԱՂԱՍ
(-ոյ, -ի)
«մաղաս, լորձ, լորձնահյութ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կապ ունի մաղձ բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաղասահար,
մաղասկաթ,
մաղասասոյզ,
մաղասախոտ,
մաղասոտ,
մաղասային
Տե՛ս նաեւ
ՓԱՍԱԽԱԿԱՆ
«պատասխանական»
((ԲՀ))
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. pāsux
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 483
ՓԱՐՍԱԽ
(հրասախ, խրասախ, հրասխ, խրասխ, փարսանգ, ֆարսանգ)
«երկարության չափ, 5250 մ.»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. frasang
փոխատու լեզու՝ պրս. farsang
Փոխառություն իրանական աղբյուրից
Մատենագիտություն
H. AG 183;
Աճ. ՀԱԲ 491
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։