Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԷՖ
(ալիփ)
«եբրայական այբուբենի առաջին տառը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. alef
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ԱԼՓ
(-ի, -ից)
(աղփ, աղփայ)
««ալֆա» (հուն. այբուբենի առաջին տառը)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄλφα
«ալֆա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
ԱՂԱՄԱՍՈՒԿ
«խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
ԱՂԱՆ
«ալան» կամ «ազնվական, իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ալան. ալան/աղան
«ալանների անունից»
փոխատու լեզու՝ ասոր. alānā
«առաջնորդ, առաջին, ավագ»
կամ ալան/աղան լծորդությամբ ալանների անունից՝ ըստ ՆՀԲ-ի, կամ ասոր. alānā «առաջնորդ, առաջին, ավագ» բառից՝ ըստ Աճառյանի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանազգի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
ԱՄԱՐԱԹ
«ճաշարան (աղքատների, դպրոցականների համար), շենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘imārat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
ԱՅԲ
(-ի, -ից)
«հայկական այբուբենի առաջին տառը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλφα
«ալփ»
ձեւափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այբ(ու)բեն,
այբեբեն,
այբ(բ)ենաւոր,
այբաթարց,
այբբենարան,
այբ(ու)բենական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 165
ԱՆԴՐԱՆԻԿ
-ն, -ի, -աց, -ան
«առաջնեկ, ավագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ant(i)-
«առջեւ, դիմաց»
(անմիջական նախաձեւ՝ *ant(i)ro-)
-անիկ բաղադրյալ վերջածանցով
Բնիկ հնդեւրոպական՝ *ant(i)ro-, *ant(i)- «առջեւ, դիմաց» նախաձեւից՝ -անիկ բաղադրյալ վերջածանցով։ (ըստ Բուգգեի, որ վերականգնում է *antero- կամ *antro- նախաձեւ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրանիկածին,
անդրանիկացուցանել,
անդրանիկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
anterior
«առաջին, առաջնային, անդրանիկ»
Մատենագիտություն
Pok. IEW 49
ԱՆԴՐԻՏԱԿ
«վայրի չաման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh-
«բողբոջել, ծաղկել»
(անմիջական նախաձեւ՝ *andhos-)
Կազմուած է այլուստ անծանօթ անդրի- (սեռակա՞ն) եւ տակ «արմատ» բաղադրիչներից։ Առաջինը կապ ունի՞ հնդեւրոպական *andh- «բողբոջել, ծաղկել» արմատի հետ (*andhos- «ծաղիկ, խոտ»)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ándha
«սոմա (բույս)»
խոլ.
ainder
«երիտասարդ կին»
<կելտ. *andhero «ծաղկող, երիտասարդ»
հայ.
անդ
«հունդ»
հայ.
անդեայ
«նախիր»
ԱՆԿՈՒՄՈՒՇ
յ-ի
(անկումուդ)
«հանկարծ (°), կամ անկումուդ, յ-ի «տրտմուղ, անվարժ» (°)»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ իրան. գուման
շ կամ դ ընթերցվածներով։ Առաջին դեպքում կապում են *գումուշ (< իրան. հմմտ. գուման), երկրորդ դեպքում՝ թերեւս մոտ արմատի հետ (հմմտ. տրտմուղ)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ԱՏՈՒՐ
(բրբ. ատոր)
«Քրիստոսի խաչափայտի առաջին մեխը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։