Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 8 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 71, սյունակ 1 Էջ 71
ԱՊՍՏԱՄԲ (-ի, -աց) (ապաստամբ) «ապստամբ, ըմբոստ, անհնազանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. apa- եւ stamba «ապստամբել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապ(ա)ստամբել, ապստամբութիւն, ապստամբական, ապստամբանոց, ծառայապստամբ, ապստամբապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
Էջ 116, սյունակ 1 Էջ 116
ԲԱՅԱՍՏ ««եթե արասցես ապստամբութիւն» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ ձեւեր։ Աճառյանի բերած (ՀԱԲ 1, 402) այս ձեւի դիմաց ԲՀ-ում ավելի հաճախ է հանդիպում բայասա ձեւը` «եթե արասցես ապստամբութիւն» մեկնությամբ։ նույն ԲՀ-ում հանդիպում է նաեւ բայասա «զօրութիւն ի զօրութենէ» բառահոդվածը։
Մատենագիտություն
ՀԱԲ 402
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՆՁԵԼ (բբ) «ապստամբվել»
Ստուգաբանություն (անստույգ)
-անձ-ը թերեւս ծագում է իրան. (հ)anj-ից (հմմտ. նա-հանջ, պա-հանջ)
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸՄԲՈՍՏ «ըմբոստ, ապստամբ, անհնազանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Հազիվ թե կազմուած լինի ամբ- (հմմտ. ամբ-ողջ) եւ ոստ- (ոստնուլ) բաղադրիչներով։ Կարող է լինել ամբողջական փոխառութիւն (իրանական աղբիւրի՞ց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ըմբոստանալ, ըմբոստացում, ըմբոստութիւն
Էջ 571, սյունակ 1 Էջ 571
ՆՇԿԱՀԵԼ «արհամարհել, վտարել, ապստամբել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nis kah
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշկահումն, նշկահելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nis-kāsayati
«վտարում է»
Մատենագիտություն
Bailey, DKS 73; Ջահ. ՀԼՊ 537
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՄԲԱԿ «ըմբոստ, բուռն, անսաստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *stambak
խիստ բառի բաղադրությամբ՝ խստամբակ, խստամբակութիւն։ հմմտ. մ. պ. stambak, պ. sitanba այլեւ հայ. (<իրան.) ապստամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստամբակութիւն, ստամբակել, խստամբակ, խստամբակութիւն
Մատենագիտություն
H. AG 240; Աճ. ՀԱԲ 268-269
Տե՛ս նաեւ
Էջ 713, սյունակ 1 Էջ 713
ՎՌՁԵԼ «հանդգնել, ապստամբել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԱՐԱՆՋԵԼ «չենթարկվել, ապստամբել»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից