Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՄԲԱՐԻՇՏ
(ամպարիշտ, անբարիշտ)
«անհավատ, անաստված, չարագործ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական պարիշտ
Կազմված է ան- ժխտականով՝ իրանականից փոխառյալ պարիշտ ձեւից՝ ն-ի եւ պ-ի հետագա առնմանական փոփոխությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարշտել,
ամբարշտանալ,
ամբարշտագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 149
ԱՄԲԵՏ
-ի, -ից
(ամբոյտ, ամպոյտ, անբոյթ)
««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
ԱՆԱԳԱՆ
«ուշացած, ուշ ժամանակ, երեկո»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կազմված է ան- (<հ. -ե. *an- «վրա, վեր») նախածանցով՝ ագանիլ «օթեւանել, գիշերել» բայից: Ավելի քիչ հավանական է բխեցնել ագան «ժրաշան» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագանել,
անագանութիւն,
անագանավար,
անագանի
ԱՆԱԳՈՐՈՅՆ
(անագորոն, անագորուն, անագորովն)
«անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer-
«սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
ԱՆԱՂԿ
«անժույժ, թույլ, անարի»
(բբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ
ԱՆԹԵՂ
«անթեղ, կրակախառն մոխիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *anth-
«տաք»
(անմիջական նախաձեւ՝ *anth-°)
Եթե բաղկացած չէ ան- ոչ ժխտական նախածանցից (հմմտ. անձեռոցիկ, անբանի) եւ թեղ «դեզ, շեղջ, կույտ» բառից, ապա կամ համեմատելի է կամ հայ. բրբ. անթայր «կայծ», հուն. άνθραξ «ածուխ», խեթ. ant «տաք» բառերի (< հ.- ե. *anth-°), կամ վրաց. anteba «կրակ վառել, հրահրել, բորբոքել» բառի հետ: Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 194) վերջինիս հիման վրա համարում է փոխառություն կովկասյան աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άνθραξ
«ածուխ»
խեթ.
ant
«տաք»
վրաց.
anteba
«կրակ վառել, հրահրել, բորբոքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 194
ԱՆԻՀԱՆԳ
«դժվար»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
ան- (ժխտական)-ի հանգ:
ԱՆԿՂՏԱՆԱԼ
«վատ բան տենչալ, տոփալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմված է ան- սակաւ գործածական նախածանցով՝ կտղիլ բայի հիմքից, կտիղ > կղիտ դրափոխությամբ։
ԱՆԿՈՒՌՈՒԹԻՒՆ
«հզորություն»
Ստուգաբանություն (անստույգ)
կազմված *կուռ (=կուռ «կռած») կամ անծանոթ կիռ արմատից՝ ան- (ոչ ժխտական) եւ -ութիւն ածանցներով։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։