Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՅՍ
I
«այս, սա»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'o
«այս»
դերանվանական հիմք
Կազմված է -ս ցուցական տարրով, որ առկա է նաեւ սա-ի եւ -ս հոդի մէջ եւ ծագում է հնդեւրոպական *k'o «այս» դերանվանական հիմքից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այսինքն,
այսուհետեւ,
յայսմհետեւ,
այսպէս,
յայսկոյս,
այսչափ,
այսպիսի,
այսօր (այսաւր),
այսր,
այսրէն,
ցայսօր,
այսանակ,
այսբար,
այսգոյն,
այսգունակ,
այսկերպ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ce
«դեսը»
լիտվ.
szis
«սա»
ռուս.
сей
«այս»
Մատենագիտություն
H. AG 487;
Աճ. ՀԱԲ 174;
Pok. IEW 609-610
ԲԱՐ-Ք
-ուց
«բարք, բնավորություն, վարք, սովորություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhr-
(անմիջական նախաձեւ՝ *bhriio-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bhriio- (°) *bhr- արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարամութիւն,
բարութիւն,
բարեբար,
գեղեցկաբարութիւն,
բարբախտութիւն,
դժնաբարք,
խոժոռաբարք,
բարեգիտութիւն,
բարոյ-ք,
բարոյախօս,
բարոյախօսել,
բարոյածին,
բարոյական,
բարոյակից,
բարոյապէս,
բարեբարոյ,
գազանաբարոյ,
դառնաբարոյ,
բարեբարոյութիւն,
բազմաբար,
գազանաբար,
հայկաբար,
տիրաբար,
այսբար,
որբար,
բարոյագէտ,
բարոյականութիւն,
բարի,
բարեգործ,
բարեժողով,
բարեխորհել,
բարեխորհուրդ,
բարեխրատ,
բարեկամ,
բարեկեաց,
բարեկենդան,
բարեկեցիկ,
բարերար,
բարեբ,
բարեբի,
բարեբանալ,
բարեբիկ,
բարետես,
բարեխորժ,
բարեասաց,
բարեանուն,
բարեժամանակ,
բարեազգի,
բարեընկալութիւն,
բարիոք,
բարեաւ,
բարով,
բարւոք,
բարեդեմիկ,
բարեխիղճ,
բարեկիրթ,
բարեմիտ,
բարեփոխել,
բարելաւել,
բարոքել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 116
-ԱԲԱՐ
«ազատաբար, ընկերաբար, ընտանեբար, լրբաբար, մեծաբար, որդեբար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -բար բաղադրիչից, որ բար-ք բառի արմատն է։ Վերջինս, դերանվանական հիմքին միանալով, կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատաբար,
ընկերաբար,
ընտանեբար,
լրբաբար,
մեծաբար,
որդեբար,
այսբար,
հիբար,
որբար
Տե՛ս նաեւ
-ԱԳՈՅՆ
«դառնագոյն, լրբագոյն, սրբագոյն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. gaona-
«կերպ, եղանակ, գույն»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն գոյն բաղադրիչից, որ գոյն բառն է։ Վերջինս իրանական ծագում ունի։ Դերանվանական հիմքերի հետ կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնագոյն,
լրբագոյն,
սրբագոյն,
այնգոյն,
այսգոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավեստ.
gaona-
«կերպ, եղանակ, գույն»
մ. պրսկ.
gōn
«գույն»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։