Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 103 բառահոդված (էջ 1/11)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲՐԱՅ II «բարկություն» (ԲՀ՝ «բարկացումն»)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. ’ebrā
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 344
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳՈՐԱՆՔ «աղբակոյտ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ եբր. āgar «հաւաքել»
քիչ հաւանական է բխեցումը եբր. āgar «հաւաքել» արմատից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 344
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԴՈՆՄՈՅ ««պարզ բառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը հայտնի չէ։ Ամալյանի (ԲՀ 345) ենթադրած հուն. աղբյուրը ձեւով շատ հեռու է. -մոյ բաղադրիչը ֆրանս. mot «բառ» բառը չէ՞։
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱԶՈՒՆ ««ատամբ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ստացված է ազազուն բառի «ցամաք» մեկնության աղավաղմամբ եւ կապ չունի թրք. azu «ատամ, սեղանատամ, ժանիք» բառի հետ, ինչպես ստուգաբանել է Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 82)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82; Ամալյան, ԲՀ 345
Էջ 24, սյունակ 1 Էջ 24
ԱԹԱՐ «պահպանող» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է աթոռ-ից, սա էլ արթոռ-ից՝ ատոր ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 345
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԲՆԱԿ «°»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ կազմվել է ԲՀ-ում ալ. բնակ հոդվածի ալ եւ բնակ ձեւերի միացումից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԱԿԱՆ «տոհմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ախտարական բառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346; Աճ. ՀԱԲ 96
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱՐ ««նոթի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ սովահար բառի վերջին մասը (Ակինյան) կամ Ահարոն անվան կրճատագիր ձեւ՝ աղճատված մեկնությամբ («նոթի») ստացված ձեւ (Ամալյան)
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆԵԱԼ ««ի բաց եդեալ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ աղանդեալ ձեւից ստացուած:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 11
Էջ 36, սյունակ 1 Էջ 36
ԱՂԵԿԱՅ ««ուժգնություն» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Սխալագրություն աղեկայ ձեւի (Ամալյան, ԲՀ 345-346), բայց կապ չունի հուն. άλεξω «հետ մղել, պաշտպանել» բայի հետ:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 345-346