Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
ԱՂԿԱՂԿ (-ի, -աց) (անկաղկ) «թշվառ, խեղճ, աղքատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *elg- «թշվառ, խեղճ, աղքատ, կարիքավոր» (անմիջական նախաձեւ՝ *lg-l-) Կրկնավոր բառ
Կրկնավոր բառ՝ հնդեւրոպական *lg-l- նախաձեւից՝ *elg- «թշվառ, խեղճ, աղքատ, կարիքավոր» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղկաղկիլ, աղկաղկութիւն, անկաղկութիւն, աղկադկուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
elki
«քաղց»
լիտվ.
elgtis
«մուրալ»
լիտվ.
elgeta
«մուրացկան»
Մատենագիտություն
Pok. IEW 310; Աճ. ՀԱԲ 132
Տե՛ս նաեւ
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՁ (-ի, -ից) «կարիք, պահանջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «քաղցած. վատ (?)» (անմիջական նախաձեւ՝ *l(k)-sk', *el-k-)
այստեղից է աղցիկփեղց (ախցիփեղց) կրկնավոր ձեւը։ Հավանաբար *el- արմատի ածականով ձեւ է նաեւ *el-g-ը, որից՝ աղկաղկ «թշվառ, աղքատ», եւ *lugk-ը, որից համարվում է աղքատ բառը, թեեւ ավելի հարմար է այն միացնել աղձ ձեւի հետ եւ բխեցնել *ln արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղձաւոր, աղձատրութիւն, աղձատապէս
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
álkti
«քաղցած լինել»
լիտվ.
alkanas
«քաղցած»
հ. սլ.
alŭkati
«քաղցել, քաղցած լինել»
չեխ.
lakati
«պահանջ ունենալ»
ռուս. (հ. սլ.)
алкать
«ցանկանալ, ծարավել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Էջ 40, սյունակ 1 Էջ 40
ԱՂՔԱՏ (-ի, -աց) «աղքատ, մուրացիկ, խեղճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leig- «պակասավոր, խեղճ» (անմիջական նախաձեւ՝ *(o)lika-)
թերեւս *(o)lika- նախաձեւից՝ *leig/k- «պակասավոր, խեղճ» արմատից։ Ավելի հավանական է բխեցնել *ln- «քաղցած, վատ» արմատից, որտեղից՝ աղձ «կարիք»։ Նախ՝ հնդեւրոպական *leig/k-ը, ամենայն հավանականությամբ, կապված է *el-k-, *el-g- (>հայ. աղկաղկ) արմատի հետ, երկրորդ՝ «աղքատ», «կարիքավոր» իմաստներն ավելի առաջնային են «խեղճ» փոխաբերական իմաստի համեմատությամբ, երրորդ՝ աղքատ-ի համար *oliko-ի դեպքում պետք է ենթադրել *աղիք սկզբնաձեւ, որ քիչ հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղքատանալ, աղքատութիւն, աղքատակցութիւն, աղքատ(ա)սիրութիւն, աղքատախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀλίγος
«փոքր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Տե՛ս նաեւ
Էջ 51, սյունակ 1 Էջ 51
ԱՆԱՂԿ «անժույժ, թույլ, անարի» (բբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
աղկաղկ բառի ոչ կրկնավոր հիմքն է՝ ան- նախամասնիկով, որ այստեղ ունի ուժեղացնող իմաստ