Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂԻ
(-ք, -եաց)
«աղիք, լար, գութ, ինքը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *el-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *oliā)
հ.-ե. արմատ՝ *li-t
Այստեղ է նաեւ աղիճ «նրբաղիք» բառը: Կապ ունի՞ հնդեւրոպական *el- «ծռել, թեքել» արմատի հետ՝ *oliā>աղի, -եաց. հմմտ. լիտվ. laja «հովիտ, գոգավորություն», այլեւ՝ *li-t > գոթ. lious «մարմնի անդամ, ծնվածք, ծոց»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղեբախք,
աղեկէզ,
աղեխարշ,
աղեկոտոր,
աղեմատն,
աղեյարմար,
աղեպատ,
աղախարշանք,
աղապատանք,
աղիբար,
աղիկամի,
տասնաղի,
եաթնաղի,
քաղցրաղի,
նեղաղի,
փքաղի-ք,
աղեբախություն,
աղեխորով,
աղեկապ,
աղեկիզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
laja
«հովիտ, գոգավորություն»
գոթ.
lious
«մարմնի անդամ, ծնվածք, ծոց»
ԱՂՓՈՒՐԹ
«անզուսպ, սանձարձակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Փուրթ-ը ամենայն հավանականությամբ նույնն է փրթանիլ «ազատվել, պրծնել» (փրձանիլ, պրծմ, պրծանիլ) բայի արմատի հետ։ Կապ ունի՞ աղ-ը աղի-ք «աղիք, լար» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղփրթել,
աղփրթութիւն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։