Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 30, սյունակ 1 Էջ 30
ԱԿՆ (հգն. աչ-ք, այլեւ -ունք, -անթ) «աչք, հույս, փոս, ական, աղբյուրի ակ, թանկագին քար, բողբոջատեղ, խաչափայտի միջնակետ, ձովաժժմակ», նոր՝ «անիվ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *okʷ- (անմիջական նախաձեւ՝ *okʷ-n-) ակն
հ.-ե. արմատ՝ *okʷ- (անմիջական նախաձեւ՝ *okʷi-) երկակի թիվ -> աչք
-n-ով հիմքի համար հմմտ. հ. հնդկ. սեռ. aksnak երկակի ձեւի - kṷi > չ անցման համար հմմտ. սլավ. oči (ռուս. очи):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականել, յականել, զականել, ականողիք, ականատես, ականաւոր, ականի, միականի, ակնհար, ակնածու, ակնահաճոյ, ակնակայիճ, ակնարկել, ակնդի, ակնիտ, ակնկոր, զիջակն, խայտակն, կորակնել, չարակն, ակնկալութիւն, անակնկալ, ակնահաւատ, ակնանմամ, ականոց, ականատ, ակնատ, աղբերակն, ակնաղբիւր, ականակապ, ականակերպ, ականակիտ, ակնագործ, ականագոյն, ոսկեակն, ակնապիշ, ակնաբոյժ, ակնաբուժութիւն, ակնոց, ակնոցաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
aksnak
սեռ.
համագերմ.
augō(n)
պրուս.
agins
սլավ.
oči
ռուս.
очи
Մատենագիտություն
H. AG 413; Աճ. ՀԱԲ 107-108
Էջ 373, սյունակ 1 Էջ 373
ԿԱԼՈՒԼ (-կալել, ուշ՝ կալնուլ, կալլուլ) «բռնել-կալել, հրամ. կա՛լ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կորանալ, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gu̯ol-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալանք, կալական, կալանաւոր, ակնկալել, ակնկալութիւն, ոխակալ, ձերբակալ, ժուժկալ, խնամակալ, բռնակալ, երախակալ, ինքնակալ, թագակալ, գործակալ, դարանակալ, դիմակալ, ետեղակալ, ընկալուշ, ուշակալ, կալուածագիր, կալուածատէր, կալուածատիրական, ընկալագիր, թերթակալ, հերակալ, մոմակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἐγγυαλίζω
«հանձնել, ընձեռել»
լատ.
vola
«ձեռքի ափ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 484; Pok. IEW 397
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅՍ «հույս, ակնկալություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peu- «հուսալ» (անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ, յուսալից, յուսակորոյս, յուսահատ, անյոյս, մեծայոյս, բարեյոյս, դիւրայոյս, չյուսալի, նորայուսատու, յուսահատված, յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati
«հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
Էջ 810, սյունակ 1 Էջ 810
-ՈՒ I «կծու, հասու, յաղթու»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-wes «դերբայական ածանց» (անմիջական նախաձեւ՝ *-usyā) իգ. *-usyā ձեւից
Հավանաբար ծագում է հ.-ե. դերբայական *-wes ածանցի իգ. *-usyā ձեւից։ հանդես է գալիս նաեւ -ածու (ակնածու), -առու (մտառու), -արբու (գինարբու, հմմտ. գինարբուք), -արկու (բանսարկու), -ըմպու (գինըմպու), -կալու (ակնկալու), -կացու (վերակացու), բաղադրիչներով բաղադրություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կծու, հասու, յաղթու, ակնածու, մտառու, գինարբու, բանսարկու, գինըմպու, ակնկալու, վերակացու
Տե՛ս նաեւ