Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԿԱՄԱՅ
-ի, -ից
«կամքին հակառակ, ակամա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. *akāmāy
փոխատու լեզու՝ մ. պ. akāmak
Հյուբշմանը եւ Աճառյանը (ՀԱԲ 1, 104) նշում են բառի իրանական ծագումը՝ առանց պրթ. ձեւին տեղյակ լինելու։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ակամայանամ,
ակամայաբար
Մատենագիտություն
H. AG 164;
Ջահ. ՀԼՊ 513;
Աճ. ՀԱԲ 104
ԿԱՄԱՅ
(-ի, -ից, -ց)
«կամայական. կամքով»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. kāmāy
հաճախ է կամայ եւ ակամայ կապակցությունը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամայական,
կամայականութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500;
Ջահ. ՀԼՊ 528
Տե՛ս նաեւ
-ԱՅ
«ակամայ, կամայ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջ. իրան. -āy (-avya-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
պարթ.
āgāmay
«ակամայ»
kām «կամք, ցանկութիւն» բառից
Տե՛ս նաեւ
-ԵԱՅ
( > *-եէ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. xaldāyā
փոխատու լեզու՝ ասոր. īhudāyā
փոխատու լեզու՝ ասոր. məsalləyānē
Կազմուած է -ի հիմքային տարրից եւ -այ բաղադրիչից, որ հաւանաբար նոյնն է -այ-ք ածանցի -այ-ի եւ, թերեւս, հատուկ անունների -այ վերջաւորութեան հետ, այսինքն՝ նոյնպէս սկզբնական հիմքային տարր է. -ի-ի համար հմմտ. այծ, -ի (սկզբնական հիմքը՝ *այծի) - այծեայ, արեւել-ք, -ից - արեւելեայ, սիրտ, -ի - սրտեայ, փայտ, -ի - փայտեայ. հետագայում տարածուել է նաեւ սկզբնապէս -ի-ով չվերջացող հիմքերի վրայ (հմմտ. անձն, -ին - անձնեայ, բուրդ, -ոյ - բրդեայ), ընդ որում առկա են տարբերակային ձեւեր՝ միջերկրայ - միջերկրեայ. որկորայ - որկորեայ, փողոկրայ - փողոկրեայ. ինչպէս -այ-ք-ի -այ-ը, -եայ-ը նոյնպէս բաղարկուել է օտար կազմութիւնների համապատասխան ձեւերի հետ՝ քաղդեայ - ասոր. xaldāyā, հրեայ - ասոր. īhudāyā, մժնեայ - ասոր. məsalləyānē, այլեւ իրան. ծագման դժնեայ, աշտեայ: քիչ հաւանական է -այ-ի համեմատութիւնը կամայ, ակամայ բառերի -այ-ի հետ, որ գալիս է իրան. -āy ածանցից (սա գոյականներից ածականներ է կազմել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեայ,
բրդեայ,
եղեւնեայ,
ծաղկեայ,
կնեայ,
մաշկեայ,
արտեայ,
քրիստոնեայ,
այծեայ,
արեւելեայ,
սրտեայ,
փայտեայ,
անձնեայ,
միջերկրեայ,
որկորեայ,
փողոկրեայ,
քաղդեայ,
հրեայ,
մժնեայ,
դժնեայ,
աշտեայ
Մատենագիտություն
ՕԻՅ. Среднеперсидский язык 198
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։