Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 164 բառահոդված (էջ 1/17)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԾԵԼ «բերել, տանել, շարժել, վերածել, պատել, լցնել, խփել, կատարել, անել, ավելացնել, բռնել, կտրել, սափրել, նվագել»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ածելել, ածողել, ածանցիլ, առածանել, արտածել, վերածել, խորհրդածել, ներածութիւն
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱԽԻՆ (-ի, -աց, -անց, -այց, -եաց) «աղախին, կին ծառա»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են համեմատությունները ակկադ. alāhinnu(m) «ջրաղացպան» (< խուռ.) եւ ուրարտ. alahhi «տիրային» բառերի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը աղխ «ցեղ, զարմ, ժողովուրդ» բառի հետ, որ սեմական ծագում ունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղախնութիւն, աղախնել, աղախնայել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāhinnu(m)
«ջրաղացպան» խուռ.
ուրարտ.
alahhi
«տիրային»
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՄԱՍՈՒԿ «խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՇԿՈՐԵԼ (աղշկորել, սխալմամբ՝ աղորկորել) «ստիպել, բռնադատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «քշել, շարժ(վ)ել»
Կազմված է աղ արմատից՝ ուշ շրջանի սաստկական -շկ-որ- (հմմտ. խառնշտորել) բաղադրյալ ածանցով (՞)։ աղ-ը թերեւս ծագում է հնդեւրոպական *el- «քշել, շարժ(վ)ել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ելանել
հայ.
ելուզանել
հուն.
ελαω
«քշել, շարժել, հալածել, հորդորել»
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՃԵԼ (անդիճ-ել, անտիճ-ել, անդէճ լինել, հանդիճել, հանդիջել) «մտածել, քննել, խորհրդածել, մտմտալ, մտահոգ լինել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andāčak «ապացույց, օրինակ»
փոխատու լեզու՝ մնք. andač «չափել, նախատել, դատել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաճումն, անդէճք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186-187
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԵԼ «նշանած ընտրել, աղջիկ ուզել» հաստիլ «նշանվել (աղջկա մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
նույնը հաստել (հաստատել) բայի հետ՝ իմաստային նրբերանգով, որ վկայված է նաեւ հաստատել բայի համար: Այս ստուգաբանությամբ կասկածելի է դառնում խուռերենի ašti «կին» բառի հետ համեմատությունը (Ղափանցյան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստօղ
Մատենագիտություն
Lamberterie, REA 91-113
Տե՛ս նաեւ
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏՇԻԼ «ծարավել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ինչպես նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 289), արաբական փոխառություն լինելը կասկածելի է:
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԳԻԼ (-ի, -աց) «ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱԾ I «սպի, բիծ, արատ, մաշկային հիվանդություն` որքյուն, մկնատամ, վերք, սպիավոր» (բժշկ.)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Արածել բայի արմատն է` առանձին գործածությամբ եւ նեղ իմաստով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արածնացաւ, արածացաւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱԾ- II «արածում, ճարակում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «տորորել, շփել, շփելով մաշեցնել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *trǝg'-)
Բնիկ հնդեւրոպական` *trǝg'-` *ter- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արածել, խոզարած, այծարած, ոչխարած, հաւտարած, խաշնարած, հորթարած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρώγω
«կրծել, մաշեցնել, ուտել»
հուն.
τρώγλη
«անցք, ծակ»
բոխ. ԱԲ
trāsk
«ծամել, որճալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293-294
Տե՛ս նաեւ