Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԱՐԵԼ
«ամաչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել, հոգեպես խառնվել, իրենից դուրս գալ»
*-ար ածանցով կազմված
Կապ չունի ալարել «ծուլանալ» բայի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀλύω
«հուզված լինել, շփոթված լինել, խուճապի մատնվել, իրենից դուրս գալ»
լատվ.
aluôt
«մոլորվել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 85-86
Տե՛ս նաեւ
ԱՂԱՓԱՂ
(-ի, -աց)
(աղեւաղ)
«աղաւաղուած, խեղաթիւրուած, փչացած, ապականուած, տկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել»
կրկնաւոր ձեւ
կրկնաւոր ձեւ՝ բնիկ հնդեւրոպական *al- «թափառել, մոլորուել» արմատից։ Աւելի քիչ հաւանական է դիտել որպէս այլայլ-ի տարբերակ (Աճ. ՀԱԲ 1, 122)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաւաղել,
աղեւաղել,
աղաւաղութիւն,
անաղաւաղելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղանդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122;
Աղայեան, ԲՍՀ 18-19
Տե՛ս նաեւ
ԳԱԼԱՐ
«գալար, ոլորք, ոլորված բան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uəl-
«պտտել, շրջել, ոլորել»
(անմիջական նախաձեւ՝ *ul-)
Բնիկ հնդեւրոպական՝ *ul- *uəl- «պտտել, շրջել, ոլորել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գալարել,
գալարափող,
գալարումն,
գալարուն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։