Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱՂՁ
(-ի, -ից)
«իղձ, փափագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
(անմիջական նախաձեւ՝ *bhelg'h)
եթե Պետերսոնը (Ar. u Arm. Stud., 128) ճիշտ է համեմատում օս. bālun «ցանկանալ, ձգտել» ու լիտվ. balvas «նուէր» բառերի հետ եւ վերականգնում հնդեւրոպական *bhel- արմատը (*bhelg'h > բաղձ)։ իրանագետ Աբաեւը հակված է օսական ձեւը հանգեցնելու հնդեւրոպական *vel- «ցանկանալ» արմատին՝ ենթադրելով իրան. v>ou. b անսովոր անցում (v-ի ուժեղացում)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղձանալ,
բաղձանք,
բաղձալի,
բազմաբաղձ,
բազմաբաղձիկ,
երեքբաղձեան,
մեծաբաղձ,
հայրենաբաղձութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
օս.
bālun
«ցանկանալ, ձգտել»
լիտվ.
balvas
«նուէր»
Մատենագիտություն
Ar. u Arm. Stud. 128;
Աբաեւ, ИЭСОЯ 248
ԽՆՋՈՅՔ(-Ք)
((խնճոյ(-ք)), -ի, -ից)
«ուրախության սեղան, հանդիսավոր հացկերույթ, խրախճանք, հանդիսականների բազմություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khendh-
«խնդալ»
(անմիջական նախաձեւ՝ *khendhi-o-)
Աբաեւը (Абаев, ИЭСОЯ 265) եւ Հ. Բեյլին (Bailey, DKS 483) համեմատում են օս. xyncyn «հյուրասիրել, պատվել» բայի հետ՝ համարելով իրանական փոխառություն, բայց նրանց անծանոթ է հայ-իրանական *k(h)endh- «խնդալ» զուգաբանությունը (տե՛ս խինդ)։ Աբաեւը խնջոյ-ք-ը բխեցնում է ալաներենից։ Օսերեն բայը Աբաեւը համարում է նույնական xyncyn «հաշվել, համարել» բայի հետ, իսկ Բեյլին աղբյուր է համարում *haik-/*hik- «հագեցնել, կշտացնել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնճոյական,
բազմախնճոյ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խինդ, խինձ (խնձիղ)
մ. պ.
xandītan
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
Տե՛ս նաեւ
ԽՈՒՐՁՆ
(-ձան, -ձունք)
«խուրձ, կապոց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kert-
«պտտել, ոլորել, կծկել, կուլ ածել»
(անմիջական նախաձեւ՝ *khōrtio-no- (?))
Պարզ չէ հարաբերությունը հնդեւրոպական *kures-, *kuers-, *kurs- «փայտ, ծառ» եւ օս. (իրան.) kwiris «խուրձ», կովկասյան (աբազ. kwres, ինգ. kurs «կապոց, խուրձ»), այլեւ ֆիննոուգր. համիմաստ բառերի միջեւ (տե՛ս Աբաեւ, ИЭСОЯ 120, Ջաուկյան, ОИДПАЯ 120, ծան.):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
krtati
«կապում է, կցում է»
հուն.
καρταλ(λ)ος
«զամբյուղ»
լատ.
cratis
«հյուսված ցանկապատ, ցանկապատիկ»
հ. վ. գ.
horst
«թփուտ»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 120
Տե՛ս նաեւ
ԾԱՄ
(-ոյ, ուշ՝ -ի, -աց)
«հյուսված մազ, մազահյուս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. çami, çamsami
«արտեւանունք»
փոխատու լեզու՝ վրաց. sa-m-isi
«գեղմ»
աղբյուրից. հմմտ. վրաց. çami, çamsami «արտեւանունք», sa-m-isi «գեղմ»։ Աբաեւը (ИЭСОЯ 1, 337) տալիս է վրաց. çami «մազ», sam-isi «քուրձ, մազահագուստ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծամակալ,
ոսկեծամ,
ծամաւոր,
ծամթել,
ծամկապ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
çami
«մազ»
վրաց.
sam-isi
«քուրձ, մազահագուստ»
Մատենագիտություն
ИЭСОЯ 337
ՊԻՆՉ
(պինջ)
«պինչ, քթածակ, քթանցք»
Ստուգաբանություն (բնաձայն)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ,
պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
pinčwi
փոխառություն հայերենից
ou.
fynj, finj
«քիթ, ծայր»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։