Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 99 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈԼ «գոլ տաքություն, շոգի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uel- «գոլ, տաք» (անմիջական նախաձեւ՝ *uolo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոլախառն, գոլանալ, գոլո(ր)շի, գոլոշիկ, գոլոշանալ, գոլատր, ջերմագոլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. walī «տաքություն»
լիտ. vildyti «զովացնել» (հայ-գերմանա-բալթիական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 571; Solta, DAKIS 298-299
Տե՛ս նաեւ
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՀ «գոհ, գոհունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *duš-gōh (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական ծագման վկայություն պետք է համարել դժգոհ ձեւը, որ հավանաբար բուն իրանական կազմություն է (*duš-gōh °)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոհանալ, գոհություն, գոհագողություն, դժգոհ, դժգոհիլ
Նոր՝
գոհունակ, գոհունակություն, գոհացուցիչ, ինքնագոհ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 358
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՀԱՐ (գաւհար, զօհար, գուհար) «թանկագին քար, գոհար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gōhar
Աղբյուր՝ պ. gōhar
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոհարավաճառ, գոհարեղեն
Մատենագիտություն
H. AG 128; Աճ. ՀԱԲ 572
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂ -ոյ ««գող» (գող- «անհետացում, ջնջում, գրավում, զավթում»°)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uel- «պոկել, շորթել, թալանել» (անմիջական նախաձեւ՝ *uolo-)
Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 573) կապում է զատել «ծածկել» ու գոդել «ծածկել, թաքցնել» ձեւերի հետ եւ բխեցնում *uel- «խաբել» արմատից, որ քիչ հավանական է, թեեւ այն ընդունում է նաեւ Զոլտան (Solta, DAKIS 452)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողակից, գողություն, գողունի, գողանք, գողացիկ, գողուղի, գողումն, գաղտագողի, զրգողել, մարդագող, գողախեժ, գողախիժաբար
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. vellō «պոկել, քանդել»
գոթ. wilwan «թալանել»
գոթ. vulwa «գողություն, թալան»
խեթ. ualh «խփել, զարկել, կռվել, հաղթել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 573; Solta, DAKIS 452
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏ (գողկ) ««մահիճ» (ԲՀ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d- կամ *uol-g-)
որտեղից, մի կողմից՝ «փոս, գոգավորություն» իմաստն ունեցող... մյուս կողմից՝ «զամբյուղ» նշանակող... հավանաբար այստեղից է նաեւ գաղակ «մահիճ» բառը
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. valles (vallis) «հովիտ, փոս, գոգավորություն»
հուն. ειλυνη «զամբյուղ»
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՂՏՐ «փափուկ, քնքուշ, դուրեկան, ախորժելի, լույծ, հեղուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uol-d-ur-)
«փափուկ» իմաստային անցումով. «լույծ, հեղուկ» իմաստի համար հմմտ. նույն արմատից ռուս. вал «կոհակ, ալիք» տիպի իմաստները. հնարավոր է բաղարկություն քաղցր բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գողտրիկ, գողտրաբարբառ, գողտրական
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս. вал «կոհակ, ալիք»
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃԱԶՄ «մի կապտագույն թանկագին քար»
Ծագումն անհայտ է
(իրանական ծագման բա՞ն)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃ(Ա)ՄԱԿ (գաճամակ, գամճակ) «մի բույս՝ մի տեսակ դափնի՞»
Ծագումն անհայտ է
(իրանական փոխառությո՞ւն կամ հայերեն բարբառային կազմությո՞ւն կոճ-ից)
Էջ 166, սյունակ 1 Էջ 166
ԳՈՃԱՇՄ «մի տեսակ երիցուկ»
Նորակազմություն
Աղբյուր՝ իրանական gōčašm
Նորակազմություն իրանական բաղադրիչներով՝ gōčašm (ֆրանս. oeil-de-
Էջ 167, սյունակ 1 Էջ 167
ԳՈՄ (-ոյ, -ի, -աց) «գոմ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ghom- «գոմ» (անմիջական նախաձեւ՝ *ghomo-)
Կասկածելի է դարձնում *-om > -ոմ անցումը փոխանակ -ում-ի, թեեւ Աճառյանը տալիս է նաեւ *dhōnā > դոն «մի տեսակ հաց, պաքսիմատ» անցումը, որ նույնպես կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոմամուտ, գոմահանդ, գոմահոր, գոմաղբ, անասնագոմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան. gamme «փարախ»
շվեդ. բրբ. gamme «մսուր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 574; Pok. IEW 452