Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«մի» որոնման արդյունք՝ 2396 բառահոդված
· Էջ 99 / 240
ԿԱԼԻ
«մի բոյս, օշնան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. qalīy
արաբ. qalīy:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարաքար,
կալե-քար,
կալաքարային,
կալախոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 486
ԿԱԾԱՆՔ
«կանացի մի զարդ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *geng'- (*geng-) «գունդ» բառի ոչ ռնգային ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կածնել
ԿԱԾՆԻԶԱՐ
«կարմիր կեռաս (՞)»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (՞)
գրված է կուտան ԲՀ
ԿԱԿԱՒԻԿ
«մի բույս»
Անստույգ (թերեւս)
Ծագումով թերեւս նույնն է կակաւիլ-ի հետ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
ԿԱԿՈՒԼ
««մի բոյս» («հռոմցի ցորեան»)»
(բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
ԿԱԿՈՒՂ
(-ոյ)
«փափուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gag-
«կլոր բան, գունդ»
եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել, կլոր բան»
կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել,
կակղանալ,
կակղամիտ,
կակղոտ,
կակղութիւն,
կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
cicel, cycel «փոքր կարկանդակ»
հուն.
γαγγλία «ուռուցք»
ԿԱՂԱՄԻՏ(Ա)
(կաղամբի(ա))
«մի տեսակ խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հունարեն (՞)
Փոխառություն հունարենի՞ց:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՂԱՅ(Ա)Թ
«եկեղեցի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ԲՀ-ի կահաթ «ժողով(ածու)» բառի մի այլ գրությունը եւ մեկնությունն է: - Ամալյան, ԲՀ 384: ԲՀ-ի կահաթ-ը առնված է աստվածաշնչի Կահաթ հատուկ անվան մեկնությունից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 384
ԿԱՂՄ
(կողմի)
«մախաղ, պարկ, տոպրակ»
(ԲՀ)
Անստույգ
ԿԱՂՆՈՒՏ
«եզնարգել (թիթեռնածաղկավոր մի բույս)»
(բբ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
տըրված ըստ նմանության («կաղնու պես ամուր»)։ այս դեպքում պետք է հանել արմատական բառերի շարքից։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։