Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված · Էջ 99 / 318
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՐՁՆ (-ին, -ունք, -անց, ուշ՝ լորձ, -ոյ, լորձիք) «լորձ, լորձունք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)lend(h)- «սահել» ոչ ռնգական ձեւ
հ.-ե. արմատ՝ *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» *-r- ածանցով
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման, բայց բուն աղբիւրի վերականգնումը առայժմ քիչ արդիւնաւէտ է. եթէ հնարաւոր է վերականգնել *(s)lend(h)- «սահել» արմատն (Pok. IEW 1, 901), ապա թերեւս կարելի է բխեցնել ոչ ռնգական ձեւից. Աճառեանը (ՀԱԲ 2, 298) հայերենից է բխեցնում վրաց. lorco «լորձանյութ» բառը, բայց քարթվելագէտները (տե՛ս Климов, ЭСКЯ 189) փորձում են վերականգնել *porco «լորձ, լորձունք» քարթվելական արմատը եւ lorco-ն կապել նրա հետ։ Քիչ հաւանական է կապ տեսնել հնդեւրոպական *(s)leu- «թոյլ կախուել, թոյլ» արմատի հետ, որտեղից *-r- ածանցով՝ մ. վ. գ. slier (<*sleura) «տիղմ, կաւ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լորձնային, լորձնատեսակ, լորձնատեսակութիւն
Նոր՝
լորձնաթաղանթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. lumbricus «ճիճու» (<*lonabr-īko)
վրաց. lorco «լորձանյութ»
մ. վ. գ. slier «տիղմ, կաւ» (<*sleura)
Մատենագիտություն
Pok. IEW 901; Աճ. ՀԱԲ 298; Климов, ЭСКЯ 189
Տե՛ս նաեւ
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒԱԿ «ինչ-որ բոյսի պտուղ կամ հունդ»
Ծագումն անհայտ է
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒԾԱՏԼԻ «Հայկ (Օրիոն) համաստեղություն»
Ստուգաբանություն
բաղկացած է լուծ եւ -ատլի (°) բաղադրիչներից
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒԿՈՒՄԱՆ «վայրի գազարի հունդ (°)»
Ծագումն անհայտ է
Էջ 302, սյունակ 1 Էջ 302
ԼՈՒՌ (-ի, -աց) «լուռ, անխոս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kleu- «լսել» (անմիջական նախաձեւ՝ *klus-ri-) «լսող-լուռ» զարգացմամբ
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լռել, լռելեայն, լռասէր, լռութիւն, լռուն, լռիկ, լռակացութիւն
Նոր՝
լռակեաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հայ. hljōt «ունկնդրում, հանդարտություն, լռություն»
Մատենագիտություն
H. AG 454; Աճ. ՀԱԲ 302; Pok. IEW 606
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՄՆԱԲԱՍ (°) «կոճապղպեղ»
Ծագումն անհայտ է
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՍՏԵՐ (լուստեր նյութից կապակցության մեջ)
Ծագումն անհայտ է
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐԹ (լուրթն-) «պարզ, բաց, պայծառ, բաց կապույտ, մուգ, մութ»
Ստուգաբանություն
Ակնհայտորեն կապված է լուրջ արմատի հետ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրթանալ, լրթնատեսիլ, լրթալոյս, լրթագոյն
Տե՛ս նաեւ
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՔ «իսկույն, իսկույնեթ, անմիջապես»
Ծագումն անհայտ է
Էջ 304, սյունակ 1 Էջ 304
ԼՈՔ I «մի ձուկ՝ լոքո»
Ծագումն անհայտ է