Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 981 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱՆԳ (-ի, ուշ՝ -ից, -աց) «վտանգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
Աղբյուր՝ մ. պ. vitang
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. vitang
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վտանգիլ, վտանգագործ, վտանգակից, վտանգութիւն, անվտանգ, բազմավտանգ
Մատենագիտություն
H. AG 249; Աճ. ՀԱԲ 350; Olsen, NBA 911
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱՌ I «մարմնի անցք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. *vi-tarr- (կասկածով)
Աղբյուր՝ իրան. vitara-ն (կասկածով)
իրանական աղբյուրից՝ *vi-tarr-, vitara-ն. հմմտ. վտար-ել (իրան. vi-tar-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վտառանք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 351
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱՌ II «անասնախումբ»
Ծագումն անհայտ է
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱՌԵԼ «հասանել» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 714, սյունակ 1 Էջ 714
ՎՏԱՐԵԼ «վտարել»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. vitar-
Աղբյուր՝ հ. պ. vitar
Աղբյուր՝ պ. gudāštan «անցնել»
բայահիմքով իրանական աղբյուրից՝ vitar-. հմմտ. հ. պ. vitar, պ. gudāštan «անցնել» (իրան. tar- արմատից)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վտարել, վտարական, վտարան-դել, վտարանդի, վտարանդիկ, վտարանդութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 351
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԱՐԱՆՋԵԼ «չենթարկվել, ապստամբել»
Փոխառություն
իրանական աղբյուրից
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԱՒԱԿ (-ի, -աց) (սխալմամբ՝ վտաւատ) «ներքնազգեստ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական vi- *tav- «գցել, ծածկել»
իրանական աղբյուրից՝ vi նախածանց եւ *tav- «գցել, ծածկել»
Մատենագիտություն
Պերիխանյան, МЭСЯ 78; Լ. Հովհաննիսյան, ՀԻՓ 261
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԱՒԱՆ (-ի, -աց) «մեկ ասպարեզ, մեկ նետընկեց»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԱՒԱՌ «աղբ» (ԲՀ)
Անստույգ
Աճառյանը, (ՀԱԲ 4, 362) հնարավոր է համարում ուղղել ապաւառ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 715, սյունակ 1 Էջ 715
ՎՏԻՏ (վատիտ) «վտիտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վտտել, անվտիտ