Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«դեւ» որոնման արդյունք՝ 2100 բառահոդված · Էջ 98 / 210
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՃԵԼ «լկել, նեղել, չարչարել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)keud- «նետել, հալածել» (անմիջական նախաձեւ՝ *kheud(i)-) *k>*kh անցումով
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. cōdati, cōdáyati «քշում է, մղում է»
հ. իսլ. skjota
հ. անգլ. scēotan «նետել, հրել»
հ. վ. գ. բ. hutzen «քշել, հալածել, հրել»
ռուս. кидать «նետել»
Տե՛ս նաեւ
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՃՌԵԼ «քարշել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
նույն ծագումն ունի խուժել «լկել, նեղել, չարչարել» բայի հետ՝ -ռ- բարբառային սաստկականով եւ հնդեւրոպական արմատին մոտ իմաստով
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄ I «խմում, խմելը, ըմպում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuem- «ծծել, խալշտել, կլանել, կուլ տալ» (անմիջական նախաձեւ՝ *kuhom-) *k>*kh անցումով
Սրա մասին է թերեւս խոսում նաեւ խ/կ հերթագայությամբ պահպանված կում արմատը: Քիչ հավանական է Աճառյանի կարծիքը (ՀԱԲ 2, 418) կովկասյան աղբյուրից փոխառություն լինելու մասին՝ քիչ հավաստի (միայն վրացական) զուգահեռներով՝ վրաց. xma «առնել, ընդունել, վերցնել», xmeva «ուտել խմել», ընդ որում սրանց հետ է կապում նաեւ խոխոմ-ը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմել, խմումն, գինեխում, բազմախմութիւն, զարբխում, ջրխմիկ, բրբ. խխում, խխմել, խխմուկ, խխխիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. camati, camatī «ծծում է, խալշտում է»
պ. camidan «խմել»
հայ. քիմ-ք
Մատենագիտություն
Ջաուկյան, ՕԻԴՊԱՅ 119; ՀԱԲ 418
Տե՛ս նաեւ
Էջ 348, սյունակ 1 Էջ 348
ԽՈՒՄԲ -ի, -ից «հավաք, բազմություն, խումբ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *keu-p- «կոյտ» (անմիջական նախաձեւ՝ *khu-m-p-) *keu- «ծռել, թեքել» հիմքից
Ձեւով աւելի մօտ են նոյն արմատից կազմուած *kumb(h)-ից ծագող ձեւերը, բայց դրանք ունեն «աման» իմաստը: Կասկածելի է նաեւ *kem- «սեղմել» արմատից ծագելու վարկածը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խմբել, աշխարհախումբ, համախումբ, միախումբ, ամենախումբ, աղբախումբ, տանախումբ, մեծախումբ, բազմախումբ, երամախմբել, խմբանկար, խմբապետ, խմբագրութիւն, խմբագրական, խմբագրատուն, խմբագրապետ, խմբագրել, խմբերգ, արձանախումբ, զօրախումբ, նաւախումբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ. cuan «բազմութիւն, կոյտ» (<*koup-nā-)
լիտվ. kaũras «կոյտ»
հուն. κωμος «բազմութիւն»
Էջ 349, սյունակ 1 Էջ 349
ԽՈՒՆ I «սակաւ, քիչ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *khun- «թեքել, իջեցնել, ստորացնել» չկայ Pok. IEW-ում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խուներդմնական, խունախոհ, խունաբերձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. (h)unj «իջեցնել, ստորացնել»
լեհ. chynać «թեքել, կռացնել»
ռուս. хинеть, хилить, хулить «վատաբանել, պարսաւել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420
Տե՛ս նաեւ
Էջ 349, սյունակ 1 Էջ 349
ԽՈՒՆԴ (կնճիռ) (?)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *keu- «գունդ, գնդուածք» (անմիջական նախաձեւ՝ *khondo- *kondo-) *keu- «սեղմել, սեղմուած, գնդուած բան»
*khondo/խունտ> խունտ: Ջահ.:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խնդրունդ, խնճլիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kanda «պալար, արմատ, սոխ»
լիտվ. kánduolas «կուտ, միջուկ»
Էջ 350, սյունակ 1 Էջ 350
ԽՈՒՐՁՆ (-ձան, -ձունք) «խուրձ, կապոց»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *kert- «պտտել, ոլորել, կծկել, կուլ ածել» (անմիջական նախաձեւ՝ *khōrtio-no- (?))
Պարզ չէ հարաբերությունը հնդեւրոպական *kures-, *kuers-, *kurs- «փայտ, ծառ» եւ օս. (իրան.) kwiris «խուրձ», կովկասյան (աբազ. kwres, ինգ. kurs «կապոց, խուրձ»), այլեւ ֆիննոուգր. համիմաստ բառերի միջեւ (տե՛ս Աբաեւ, ИЭСОЯ 120, Ջաուկյան, ОИДПАЯ 120, ծան.):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. krtati «կապում է, կցում է»
հուն. καρταλ(λ)ος «զամբյուղ»
լատ. cratis «հյուսված ցանկապատ, ցանկապատիկ»
հ. վ. գ. horst «թփուտ»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 120
Տե՛ս նաեւ
Էջ 350, սյունակ 1 Էջ 350
ԽՈՒՑ (-ի) «խուց, փոքր սենյակ, մենարան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khusko (ըստ Օլտենիի՝ *khatio-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խցարգել, խցատոր, խցիկ, խառնախուց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խոտ
հ. խլ. skjōl «ապաստան»
գոթ. hūs «տուն»
հ. անգլ. hūs «տուն»
հ. վ. գ. hūs «տուն»
շվեդ. hydta «խրճիթ»
Մատենագիտություն
Pok. IEW 951; ՀԱԲ 422-423
Էջ 350, սյունակ 1 Էջ 350
ԽՈՒՓՆ (խուփ «փակ») «խուփ, կափարիչ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)keu- «ծածկել, փաթաթել» (անմիջական նախաձեւ՝ *khu-ph-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խփ(ան)ել (-նուլ), խփրնկեց, բացխփ(ն)իկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. skāuti, skunāti «ծածկում է»
հայ. ցիւ
հուն. σκυνια «հոնքեր»
լատ. cucullus «գլխադիր, գլխանոց»
հ. վ. գ. scūr «ծածկ»
Մատենագիտություն
Pok. IEW 951; ՀԱԲ 423
Տե՛ս նաեւ
Էջ 350, սյունակ 1 Էջ 350
ԽՈՓ -ոյ (խոբ) «խոփ, գութանի կամ արորի երկաթյա մաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ (s)kep-, *(s)kap- «սուր գործիքով կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *khopho-)
խ/կ հերթագայությունը թերեւս առկա է խոփ/կոփել ձեւերի մեջ: Աճառյանը (ՀԱԲ 2, 423-424) հնարավոր է համարում բխեցնել կովկասյան աղբյուրից՝ նշելով վրաց. xopi, xophi, մեգր. xopi, xobi, xophi «թի», կուր. hob «բահ» զուգահեռները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոփակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. kāf «ճեղք»
ալբ. kep «տաշել, փորել»
հուն. κοπτω «խփել, կոփել, կտրել, փշրել»
հուն. κοπευς «հատիչ, դուր»
ռուս. копать «փորել»
ռուս. копье «նիզակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 423-424