Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 972 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ՎԵՇՄԱԿ
«կրծքազրահ»
Ծագումն անհայտ է
Գործածվում է որպես վարուպանակ բառի բացատրություն, եթե ճիշտ է:
ՎԵՌ
«կամապաշտ, վես»
Ստուգաբանություն (թերեւս)
պետք է ուղղել խեռ կամ վետ
ՎԵՍ
(վեստ)
«ազնվական, ազնվատոհմ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ ավեստերեն vahišta
(թերեւս)
«լավագույն»
թերեւս իրանական աղբյուրից:
ՎԵՍՏԱՐԻՍ
«հանդերձապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզանդական հունարեն βεστιάριος
Աղբյուր՝ լատիներեն vestarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 329
ՎԵՍՏԻՏՈՐԱՅ
(-տորայ)
«թագավորին հանդերձավորող պաշտոնյա»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզանդական հունարեն βεστίτωρ
Աղբյուր՝ լատիներեն vestitor
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 329
ՎԵՐ
(վեր(ա)- «նորից»)
«վեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uper-
«վեր, վրա»
կան վեր(ա)-ով բազմաթիվ նախածանցումներ` նախ հուն. ἀνα- նախդիրին համապատասխան (պատճենմամբ), ապա ինքնուրույնաբար:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերուստ,
վերստին,
վերին,
վերագրել,
վերածել,
վերծանել,
վերակազմել,
վերահաստատել,
վերամշակել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
upári
լատ.
s-uper
գոթ.
ufar «վեր, վրա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 231
ՎԵՐՄԱԿ
«վերմակ»
Փոխառություն
Աղբյուր՝ միջին պարսկերեն vermak
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 331
ՎԵՐՋ
(-ի, -ից, ուշ` նաեւ -ոյ, -աց)
«վերջ»
Բնիկ հնդեւրոպական
բայց բուն ձեւը չի վերականգնված: Հարցի լուծմանը թերեւս մոտ է Գ. Կլինգենշմիտը (Klingenschmit, 1982, 165), որ վերականգնում է *uperio- նախաձեւը եւ զուգահեռ տանում առաջ եւ վերջ ձեւերի միջեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերջանալ,
վերջապահ,
վերջատոր,
վերջայք,
վերջուստ,
վերջել,
վերջաբան,
վերջակետ,
վերջապես,
վերջատրություն,
վերջնագիր
Տե՛ս նաեւ
ՎԵՐՎԵՐԱՆ
«մի բույս»
(բուս.)
Անստույգ (թերեւս)
թերեւս կրկնավոր կազմություն:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։