Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 97 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 197, սյունակ 1 Էջ 197
ԴԺՈՒԱՐ (-ի, -աց) (բրբ. դժար) «դժվար, ոչ հեշտ. դժվարանցանելի տեղ (լեռներում) (հզն. գործածությամբ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dužvar
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժուարանալ, դժուարանք, դժուարութիւն, դժուարագիւտ, դժուարալուր, դժուարամատոյց, դժուարապահ, դժուարակամ, դժուարալոյծ, դժուարամիտ, դժուարակիրթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ. dižvār
մ. պ. dašxvar
պ. dušvār
Մատենագիտություն
H. AG 143; Աճ. ՀԱԲ 665
Էջ 197, սյունակ 1 Էջ 197
ԴԺՊԱՐԻՇՏ (դժպաշտ-) «ամբարիշտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dužparišt
Հյուբշմանը (AG 142) համարում է հայկական կազմություն՝ իրանական տարրերով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դժպաշտութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 665
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻ I (-ոյ) «դիակ, շաղիղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu- «անհետանալ, մեռնել» (անմիջական նախաձեւ՝ *dhuīto-/*dhuēi-)
հիմքից, որ գալիս է արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիտապաստ, դի(ա)թաւալ, դիազերծ, դիակալ, դիակապուտ, դիահանք, դիակն
Նոր՝
դիազննություն, դիակառք, դիահերձել, դիահերձում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. dīth «վերջ, մահ»
հ. անգլ. dwīnan «հանել, անհետանալ»
լիտվ. dīsti «հանգչել, մարել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666; Pok. IEW 261
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԲԱԳԱՂ ««նիզակակից» (ԲՀ)»
Անստույգ (հավանաբար)
հունարեն δι «երկ-» բաղադրիչով ինչ-որ բառի տառադարձություն. անհայտ է մնում բագաղ-ը:
Էջ 198, սյունակ 1 Էջ 198
ԴԻԶԱԿԻՐ ««մրցություն» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
հունարեն δι «երկ-» բաղադրիչով ինչ-որ բառի (աղավաղվա՞ծ) տառադարձություն:
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԼՈՒԿ «բծավոր զինագոխ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *dhel-
Հավանաբար կապված է դեղ, դալար խմբի հետ՝ *dhel- ձեւից, միայն եթե ճիշտ է Ռ. Ղազարյանի «Բուսանունների բառարանի» (էջ 26) աղբյուրը:
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻԿ(Տ)ԱՏՈՐ (-ի, -աց) (դեկատոր) «դիկտատոր» եւ «ճարտարախոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δικτάτωρ < լատ. dictator
Մատենագիտություն
H. AG 346; Աճ. ՀԱԲ 668
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻԿԼԻԿՈՆ (դիկղիկոն) «մի տեսակ թաղանթ (մարմնի մեջ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *δικλίκον
ճիշտ չէ δικλίδον ձեւ վերականգնելը, եթե նկատի առնենք, որ Թրակացու քերականության մեջ այս բառը հիշված է իբրեւ օրինակ նախահարաշեշտավոր բառի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 668
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՄԱԿ «կերպարանք, դեմք, աչք. դիմակ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dēmak «կերպարանք, դեմք»
Փոխառություն իրանական աղբյուրից։ հմմտ. մ. պ. dēmak «կերպարանք, դեմք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիմակահանդես, դիմակավոր, դիմակավորել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 669
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՆԳ (տինկ, դանկ) «թեփահան (հատկապես) բրնձամաքրիչ գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dink
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 669-670