Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված · Էջ 97 / 118
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 634, սյունակ 1 Էջ 634
ՊԵՂԵԼ «պեղել, փորել, փորագրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bel- «պեղել, փորել»
Պարզ չէ հարաբերութիւնը ուրարտ. pili(e) «ջրանցք» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bila «խոռոչ»
մ. խոլ. belach «ծերպ, ճեղք, ուղի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 72
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՌԵՔԻ (պեռեքի) «փռված, տարածված»
Անստույգ (թերեւս)
Եթե ճիշտ ձեւ է պեռեքի-ն (երեսքն լայն պեռեքի), ապա թերեւս կապ ունի պեռեքիլ (< փեռեկիլ) «փռվել, բացվել» բայի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 75
Էջ 635, սյունակ 1 Էջ 635
ՊԵՐՍԷ II «փորձված» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Կապ ունի՞ հուն. πειρα «փորձ» բառի հետ (կասկածելի է. հմմտ. Ամալյան, ԲՀ 424):
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԹԻՍԻԼ «փչանալ, նեխել»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *pu- «նեխել, հոտել» (անմիջական նախաձեւ՝ *peu-)
Որեւէ կապ ունի՞ հնդեւրոպական *pu- (*peu-) «նեխել, հոտել» արմատի հետ, որից *pu-ti (ենթադրո՞տ, հին փոխառությո՞ւն):
Էջ 636, սյունակ 1 Էջ 636
ՊԻՃԱԿ (բ. պիծեկ, պուծեկ) «պիծակ» (կենդանաբանություն)
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *bhei- «մեղու»
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)ēi- «սուր, սուր փայտ»
Որեւէ հարաբերություն ունի՞ հնդեւրոպական *bhei- «մեղու» կամ *(s)p(h)ēi- «սուր, սուր փայտ» արմատների հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պիծակահար, պիծակխոտ, ճպաղիծակ
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՂԾ (-ոյ) (պեղծ, պխղծ, պխծ) «պիղծ»
Անստույգ (թերեւս)
կապված է պղտ-որ արմատի հետ, ինչպես պարծ-ը հ-պարտ-ի։ Աճառյանը համարում է հայերենից փոխառված վրացերեն pilci/bilci «անմաքուր, պիղծ» բառերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղծել, պղծաբան, պղծալից, պղծաշուրթն, եղծապիղծ, մկնապիղծ, չարապիղծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. pilci/bilci «անմաքուր, պիղծ» (ըստ Աճառյանի՝ փոխառություն հայերենից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՆԴ -ոյ, ուշ՝ նաեւ -ի, -աց «պինդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *bendh-)
Բնիկ հնդեւրոպական՝ *bendh-` *bhendh- «կապել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնդել, պնտել, պնդան, պնդաձիգ, պնդապահ, բեւեռապինդ, երիզապինդ, կշտապինդ, հաստատապինդ, գլխապինդ, զատեալպինդ
Նոր՝
պնդերես
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bandhāti
ավ. bandayati «կապում է, ամրացնում է»
հուն. πείσμα «քոկ»
լատ. dēfendō «հետ պահել, պաշտպանել, հաստատել»
գոթ. binden «կապել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 83
Տե՛ս նաեւ
Էջ 637, սյունակ 1 Էջ 637
ՊԻՆՉ (պինջ) «պինչ, քթածակ, քթանցք»
Բնաձայն (թերեւս)
փնչել (-ալ) բայի հետ միասին բնաձայնական կազմություն, որ համաբանությամբ ստացել է երկակի -ուի վերջավորությունը եւ այս ձեւով փոխառվել վրացերենում` pinčwi: Բեյլին (DKS, 236) համարում է իրանական փոխառություն։ Աբաեւը (497) ավելի մոտ է համարում կովկասյան աղբյուրներին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պնչատ, պնչատել
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. pinčwi (փոխառություն հայերենից)
ou. fynj, finj «քիթ, ծայր»
Էջ 638, սյունակ 1 Էջ 638
ՊԻՐԿ «պիրկ, ամուր»
Ծագումն անհայտ է
Անհաւանական են վարկածները ինչպէս հուն. σφίγγω «սեղմել, կապել» բայի (*sphig-ro-> *փիրկ>պիրկ), այնպէս էլ բյուրք. *berk- «ուժ, զօրութիւն» արմատից ծագող ձեւերի հետ ունեցած կապի մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պրկել, պրկումն, պրկոց, պրկանք, ուժգնապիրկ
Էջ 639, սյունակ 1 Էջ 639
ՊԼՕԹ «դեղախառնուրդ»
Անստույգ (թերեւս)
Թերեւս նույնը պլօր «դեղահար» բառի հետ (ըստ Նորայր Բյուզանդացու):
Տե՛ս նաեւ