Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հայ» որոնման արդյունք՝ 3178 բառահոդված
· Էջ 97 / 318
ԼԵՂ(Ի)
(ի)
(ղեղի)
«մաղձ, լեղի, դառը»
Ծագումն անհայտ է
Բաղադրութիւններ՝ լեղահամ (լեղեհամ), լեղախառն, լեղութիւն. ղեղաման, ղեղաւոր, մեծալեղի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լեղահամ,
լեղեհամ,
լեղախառն,
լեղութիւն,
ղեղաման,
ղեղաւոր,
մեծալեղի
ԼԵՂՏ
«փիրտ, մրուր, աղտ, կեղտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *kel- «լուսավոր եւ մթին բիծ, գորշ, սեւ» արմատի հետ (*klel-d-°):
ԼԵՆԴԱՆԱԼ
««...լենդացեալ պարիւն... » կապակցության մեջ»
Ծագումն անհայտ է
ԼԵՊԵՇՏԻ
«լպիրշ, լիրբ, աներես»
Ծագումն անհայտ է
ԼԵՐԿ
(ղերկ, լեկ)
«լերկ, անմազ, մերկ, ոչ ձայնեղ, խուլ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *lerg-
«հարթ, ողորկ, լպրծուն, սահուն»
Այս իմաստով գրված է նաեւ դերկ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լերկամորթ,
լերկութիւն,
լերկանալ,
լերկամարմին
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. իռլ.
lergg «զառիվայր, ուղի, հարթություն»
հ. իռլ.
lorc «հետք»
մ. իռլ.
lorgg «հետք»
հայ.
ողորկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 277;
Աճ. ՀԱԲ 556;
Pok. IEW 679
ԼԻԲԱՆՈՎՏՈՆ
«խնկաման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. λιβανωτός
λιβανωτός-ի հայց. ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 280
ԼԻԳՈՅՆ
(լիգոն)
«սունակ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԼԻԳՐՈՆ
«փայլ (՞)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ հուն. λυγρόν
«չարաբաստիկ, դժնի, դժբախտ»
Եթե նշանակությունն է «չարաբաստիկ, դժնի, դժբախտ», ապա ծագում է հուն. λυγρόν (λυγρός-ի հայց.) «չարաբաստիկ, դժնի, դժբախտ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիգրոնաւոր
ԼԻԿԻԴՈՆ
«տիկնիկ, խաղատիկնիկ»
(բրբ.)
Ծագումն անհայտ է
ԼԻԿՆ
(-կան)
«կլոր մանրադրամ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։