Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 97 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՒՐԳԱՍԱՐ «գայլագլուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն gorgsar
Աղբյուր՝ պարսկերեն gurgsar
Վրացական թագավոր Վախթանգի մականունը (Գորգասալ)՝ բուն պարսկերենից (gorgsar, gurgsar) ստացված ձեւ:
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՒՐԳՈՒՐ «աղավնանման մի թռչուն՝ դատուն (՞)»
Բնաձայն (՞)
Բնաձայնական կազմություն։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 598
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈԳՈԱԼ «կռալ, կռավել, գոգոալ (փորի մասին)»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gher- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն. հմմտ. հնդեւրոպական *gher- բնաձայնական արմատին պատկանող բառերը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 600
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՀՃ (-ի, -աց, -ից) (գոռհ, գոհի, գոեխ) «փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ, գռեհի-ք
Նոր՝
գռեհկութիւն, գռեհկաբար
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՒՄԻԼ (գրված նաեւ գոչիլ, գոզիլ) «կծկվել, կուչ գալ, շվարել» (բրբ. «ծերությունից ցնդել»)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *uerg'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» (անմիջական նախաձեւ՝ *uerg'h-lo-)
Քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *uerg'h-lo-ձեւից` *uerg'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. virgill «թոկ»
մ. վ. գ. erwergen «խեղդել»
լիտվ. veržti «ձգել, սեղմել»
լիտվ. verlẽ «պտուտակ»
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՌՈԶ I (բրբ. *գոռոճ < կոռոճ) «գանգուր, գանգրահեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ծռել» (անմիջական նախաձեւ՝ *u(ē)rong'h) *r > n - սաստկական անցմամբ
հ.-ե. արմատ՝ *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *u(ē)rong'h (> գոռոճ > գոռոզ *r > n - սաստկական անցմամբ) *uer- «պտտել, ծռել» (աճականով` *uer-g'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել») արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ. wrengan «ոլորել, սեղմել»
հ. իսլ. rangr
հ. շվեդ. wranger «ծուռ, շրջված»
դան. wringle «ոլորել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՈՌՈԶ II «ընկույզի միջուկ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել, ոլորել»
իմաստային այլ զարգացմամբ (՞), ինչպես նախորդը
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՄԱՏԻԿՈՍ (-ի, -աց) (գրամարտիկ, գրամարտիկոս, դրամատիկոս) «քերական, քերթող, գրամատիկոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γραμματικός
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 602
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՅԻԴԱՅ «ծեր կին, պառավ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γραΐδιον
ոչ նվազականը` γραίς, γραύς
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 602
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՊԱՆ (-ի, -աց) ««հագուստի վզամաս, օձիք, հագուստի եզրամաս, ուսանոց» (ուշ` «գրպան»)»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. grēvpan (հավանաբար)
Աղբյուր՝ պ. girēbān (հավանաբար)
Գրպանակ ձեւը հավանաբար ինքնուրույն փոխառություն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրպանակ, գրպանահատ, գրպանել, ծոցագրպան
Մատենագիտություն
H. AG 132; Աճ. ՀԱԲ 602