Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված · Էջ 97 / 430
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵՐ (երր) «երերում, տատանում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tres- «դողալ, երերալ» կրկնությամբ կազմված
հ.-ե. արմատ՝ *rei-r(ēi)- «դողալ, դողդողալ» վերականգնում
Բնիկ հնդեւրոպական` *tres- «դողալ, երերալ» արմատից` կրկնությամբ կազմված: Մոկռոնին (Pok. IEW 1, 1095) հանում է *tresri- ձեւից, բայց սա պիտի տար *երեռ: Եթե ճիշտ է հնդեւրոպական կրկնավոր *rei-r(ēi)- «դողալ, դողդողալ» ձեւի վերականգնումը (հմմտ. գոթ. reiran «դողալ», հ. հնդկ. lēlāyáti «օրորվում է, երերում է, դողում է»), ապա հնարավոր է երեր-ի պատկանելությունը սրան:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երերիր, երերագին, երերում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. trasati «դողում է»
հուն. τρεω «դողալ, վախից փախչել»
լիտվ. trĭšëti «դողալ»
գոթ. reiran «դողալ»
հ. հնդկ. lēlāyáti «օրորվում է, երերում է, դողում է»
Մատենագիտություն
ՀԱԲ 48; Pok. IEW 1095
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԵՒ I (հին տարբերակ՝ երն) «երգ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԵՒԻԼ «բույսի ժանգ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *erebh- «մութ, կարմիր, դարչնագույն» *-իլ ածանցով
այս արմատից են կազմված բազմաթիվ բուսանուններ եւ կենդանական անուններ՝ տրված ըստ գույնի։
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷԶ (-ի, -աց) «քարուտ, քարքարուտ, խոպան, կորդ, քարքարոտ վայր, ապառաժուտ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիզուտ, երիզավէմք
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷԹ (երեք) «հալումաշ, նիհար, ցամաքած» եւ «ճեղքված, ճաքճաքած (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *krei-t-)
Եթե ընդունելի է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է հնդեւրոպական *krei-t-ից` *(s)ker- «կտրել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երթանալ
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԹԱԿ «համատարած» (ԲՀ)
Անստույգ
Ճիշտ ձեւն է երկաթ, որ առկա է բոլոր ձեռագրերում, բացի մեկից (հմմտ. Ամալյան, ԲՀ 365). բայց ինչո՞ւ է բացատրված «համատարած»։
Էջ 224, սյունակ 1 Էջ 224
ԵՐԷՑ ((երէց, իրից), -ու, -ուէ, -ամբ, -ունք, -անց, ուշ՝ -ոյ, -աւ, -ունիք, -ունեաց) «ավագ քահանա»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երիցակից, երիցանալ, երիցանի, երիցապետ, երիցութիւն, երեցութիւն, իրիցութիւն, երիցուկ, իրիցուկ, հացերէց, աւագերէց, բարձ-
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԺ (-իւ) «դեղագործական աղավնիճ, համամա (բոյս)» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻԹԱՄԱԾԵԱԼ (ի թաւ մածեալ) «?»
Անստույգ
«Եւ մինչդեռ յայնմ յադետս տարակուսի եւ ի շտապ տագնապի երիթամածեալ կային» նախադասութեան մէջ: Բառարանագիրները երիթ-ը կապում են երից կամ երեք բառերի հետ:
Էջ 225, սյունակ 1 Էջ 225
ԵՐԻԿԱՄՆ (-ունք, -անց) «երիկամ» (սովորաբար անեզ. գործածությամբ)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *streig- «շերտ, այլեւ միջուկ, սիրտ» (անմիջական նախաձեւ՝ *treig'hme-no-)
Թերեւս հնագոյն հայերէնից է փոխառեալ վրաց. tirkmeli «երիկամ» բառը, որի ընդհանուր ծագումը հայերէնի հետ նշել է Մառը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. strigeno «ուղեղ»
սլավ. *strьženь «մեջտեղ, ուղեղ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 46