Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 96 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՍ II «քիվ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. γεῖσος
Ավելի քիչ հաւանական է նոյնութիւնը հայ. գէս «երկար մազ» բառի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախաւեղագէս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 97
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՏ (-ի, -աց, -ից) «իմացող, գիտակ, ծանօթ, բարեկամ, կախարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ueid- «տեսնել, գիտենալ» (անմիջական նախաձեւ՝ *ueid-/*uoid-)
«տեսնել, գիտենալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիտել, գիտուն, գիտակ, գիտահարց, գիտութիւն, գիտնական, անասնագէտ, մեռելագէտ, երկնագէտ, խորագէտ, տգէտ, տգիտանալ, տգիտանք, չգիտանք, չգիտուն, անգէտս, զանգիտել, զանգիտանք
Նոր՝
գիտակից, գիտակցաբար, գիտակցական, անգիտակցաբար, ազգագրագէտ, աշխարհագրագէտ, բնագէտ, լեզուագէտ, մասնագէտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. veda «գիտութիւն»
հ. հնդկ. ved, vid «գիտենալ»
հուն. οἶδα «գիտեմ»
լատ. video «տեսնել»
հ. պ. vēdōtu «գիտենալ»
գոթ. vitan «իմանալ, գիտենալ»
Մատենագիտություն
H. AG 428; Աճ. ՀԱԲ 552
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԷՐ (գուէր) «պարարտ, ճարպոտ, յուղահամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g(u)hei- «սնել, պարարտացնել» (անմիջական նախաձեւ՝ *g(u)hai-ro-)
«սնել, պարարտացնել» արմատից (չկա Pok. IEW-ում)։ (հայ-սլաւոնական զուգաբանութիւն): Ջահ. ՀԼՊ 127 (կասկածելի է *ghei- > գէ անցումը՝ փոխանակ ջէ-ի. սլավ. ձեւերը հակուած են կապելու *guei- «ապրել, կեանք» արմատի ձեւերի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գիրանալ, գերանալ, գիրութիւն, գիրապարար, գիրացութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
չեխ. žir
լեհ. żer (zyr) «սնունդ, կերակուր»
ռուս. жир «ճարպ»
ռուս. жирный «ճարպոտ» (ըստ Լիդենի եւ Ղափանցյունի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553; Ֆասմեր ԷՍՐՅԱ 56; Ջահ. ՀԼՊ 127
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺՄ(Ն)ԻԼ (դժմ(ն)իլ) «զայրանալ, բարկանալ, խռովել»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 1, 553) նախնական է համարում գժ-ով ձեւերը եւ դժ-ով ձեւերը կարծում է սխալ ստուգաբանությամբ դժ-ի առանձնացման հետեւանք. սակայն կարող է դժ-ով ձեւը լինել նախնական եւ ունենալ իրականական ծագում, եթե կապ չկա գժտիլ (գժդ-) բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժմագոյն, դժմագոյն, գժմ(ն)ութիւն, դժմութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 553
Տե՛ս նաեւ
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԺՏԵԼ (գժդ-) ««բարկացնել, նեղացնել» (գժտիլ «խռովել, նեղանալ»)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի գժմ(ն)իլ բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գժտութիւն, գժդութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԻ (գիհի), -ոյ «գիհի, արտուտ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *uei- «պտտել, ծռել»
«պտտել, ծռել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vayi «ճիւղ»
հուն. υιην «խաղողի որթ»
կիմր. gwialen «ճիւղ»
մ. իռլ. fē «ճիպոտ»
Մատենագիտություն
Աճ. None
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻԼ (գլոյ), -ի, -աց «գլորում, քար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uel- «շրջել, ոլորել, պտտել, գլորել»
Հ. Աճառյանը յառզգեմ-ը բերում է առանձին՝ առանց կապելու գիղ բառի հետ. «քար» իմաստի համար հմմտ. ռուս. валун «գլաքար»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գլաշարող, գլաթաւալ, գլեմ, գլեցուցանեմ, գլումն, մշտագիլ, գլան, գլոր, գլորեմ, գլորակամ, գլորումն, բաւալագլոր, խաղագլոր, գայթագլիմ, յառզգեմ, գ(լ)ճղուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. válati «ոլորել, գլորել, փաթաթել»
լատ. volvō «ոլորել, գլորել, դարձնել»
հ. վ. գերմ. welzan «գլորել»
ռուս. валун «գլաքար»
Մատենագիտություն
H. AG 435; Աճ. ՀԱԲ 555
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻԾ ուշ՝ -ի, -աց, -ից, -ոյ «գիծ, գիր, գրվածք, հետք, սպի, ուղիղ շարք, տող»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ui-g'- «ուղիղ գնալ, ընթանալ, ուղղություն վերցնել, ուղիղ, շարք» (անմիջական նախաձեւ՝ *ui-g'- (*uei-, *ueie-, *ui-))
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գծել, գծած, գծագրել, նախագիծ, նկարագիծ, ուղղագիծ, անգծելի
Նոր՝
գծագրիչ, գծաւոր, օրինագիծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. uita «շարք»
հ. հնդկ. vīthī, vīthī «շարք, ուղիղ, ճանապարհ»
լատ. via «ուղիղ, ճանապարհ»
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻՆ -ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից «գին, արժեք, գնում, վարձ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ues-no- «ծախել, վաճառել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնել, գնածոյ, գանձագին, մեծագին, առգին, առգնող, տժգին, տժգնել, ծանրագին, մարդագին, նորագին, դիւրագին, անգին, ձիբագին, խնկագին
Նոր՝
գնորդ, գնահատել, գնահատական, գնում, անգնահատելի, թանկագին, սակագին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vasná
հուն. ώνος «գին»
լատ. venus «վաճառք»
Մատենագիտություն
H. AG 434; Աճ. ՀԱԲ 557
Էջ 161, սյունակ 1 Էջ 161
ԳԻՆԴ -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից) (գինտ) «ականջօղ, մանյակ, շրջանակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *uendh- «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uendha-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդապաճոյճ, գնդակալ, գնդակ, գնդաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vandhúra- «կառքի նստատեղ» (*«կառքի կողով»)
գոթ. windan «ոլորել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 557; Pok. IEW 1148