Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 96 / 344
ԵՐԳԵՀՈՆ
(-ի, -աց, -ից)
(երգիոն, երգետոն, որկանոն, որգան, որղեն, որգեն)
«երգեհոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όργανον
ձեւափոխված հայ. երգ բառի ազդեցութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգեհոնահար,
երգեհոնային,
երգեհոնիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
ԵՐԳԵՒԵԼ
(երգեւեալ)
«անօգուտ»
(ԲՀ)
Անստույգ
Կապ ունի՞ ներգեւել բայի հետ (սրա աղավաղված կամ սխալ ստուգաբանված ձեւը):
Տե՛ս նաեւ
ԵՐԴ
(-ոյ)
«տանիքի լուսամուտ, երդիկ, տուն, ծուխ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *per-
«անցկացնել, տանել»
(անմիջական նախաձեւ՝ *per-to-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երդակից,
երդաշէն,
երդահամար,
երդումարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
pərǝtu- «անցարան, անցուղի, անցատեղ»
հուն.
—
լատ.
porta «դարպաս, մուտք, ելք, անցարան»
լատ.
portus «նավահանգիստ, ապաստան, տուն»
հայ.
հորդ «անցք, անցուղի»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 64
ԵՐԴՈՒՄ(Ն)
(-ն)
«երդում, ուխտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *uer-
«հանդիսավորապես ասել, խոսել»
(անմիջական նախաձեւ՝ *urēdhu-(?))
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երդնուլ,
երդնուալ,
երդումն,
երդումնտել,
երդմնիլ,
երդմնազանց,
երդմնակեր,
ստերդումն,
շատերդումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βερυω «արտասանել» ((Հեսիք.))
լատ.
verbum
գոթ.
waúrd
պրուս.
virds «բառ»
ավ.
urvāt-գ «սահմանում, պահանջ, պատվեր» ((*urēto->))
հուն.
ρητον «պայմանավորվածություն, պայման»
հ. սլ.
rota «երդում»
Մատենագիտություն
Meillet, MSL 142;
Ջահ. ՀԼՊ 156;
AG 443
ԵՐԵԱՅ
««ծառ» (ԲՀ)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ եբր. 'ēz
«ծառ»
Աճառյանը (ՀԱԲ 2, 69) հնարավոր է համարում նույնացնել երու (երիւ) անստույգ բառի երուաց ձեւի հետ: Ամալյանը (ԲՀ 365) հանում է եբր. 'ēz «ծառ» բառից (?):
Մատենագիտություն
ՀԱԲ 69;
ԲՀ 365
ԵՐԵԶԿԱՆ
««ամսվա տասնմեկերորդ օր» («կյանք դաշտի») (բբ)»
Ծագումն անհայտ է
ԵՐԵԿԻՆՔ
«գափսի խալանջ (հավամրգազգի մի բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ερείκινη
Մատենագիտություն
ՀԱԲ 46
ԵՐԵՄՆ
(երէմն)
«առատ (?)»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ηρεμα
(թերեւս)
«խաղաղ, հանգիստ»
Եթե բուն իմաստն է «խաղաղ» եւ ոչ թե «առատ» («Արար բազում խաղաղութիւն եւ յաջողումն մարդկային, երէմնութիւն եւ էժնութիւն, ամենեւին անգորութիւն»), ապա թերեւս ծագում է հուն. ηρεμα «խաղաղ, հանգիստ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեմնութիւն,
երեմնութիւն
ԵՐԵՍ
(-ի, -աց)
«երես, դեմք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *prep-
«աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք»
(անմիջական նախաձեւ՝ *prepsā-)
Բնիկ հնդեւրոպական` *prepsā-` *prep- «աչքի ընկնել, երեւալ, երես, կերպարանք» արմատից: Հմմտ. հուն. πρέπω «աչքի ընկնել», հ. հոլ. richt «ձեւ, կերպարանք», այլեւ հայ. երեւիլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեսաւոր,
երեսատորել,
երեսալ,
երեսանալ,
երեսագիր,
երեսապաշտ,
երեսապաշտութիւն,
երեսփոխան,
երեսնա(ն)կ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πρέπω «աչքի ընկնել»
հ. հոլ.
richt «ձեւ, կերպարանք»
հայ.
երեւիլ
Մատենագիտություն
ՀԱԲ 47;
Pok. IEW 845
ԵՐԵՍՈՒՆ
(-ից)
«երեսուն (30)»
Բնիկ հնդեւրոպական
Բնիկ հնդեւրոպական` *triiāk'omtə: Հմմտ. հուն. τρικοντα, թոխ. Ա taryāk, Բ tāryāka:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեսնամի,
երեսնեմեան,
երեսներորդ,
երեսնաւրեայ,
երեսնիցս,
երեսնաւոր,
երեսնամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρικοντα
թոխ. Ա
taryāk
թոխ. Բ
tāryāka
Մատենագիտություն
H. AG 444;
H. AG 491
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։