Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված
· Էջ 95 / 492
ԳՈՒՃ
I
«ծնկոսկր, ծունկ»
Փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գճիլ,
գճկել,
դիւրագուճ,
ընդգճիլ,
ընդգճել,
ընկճել,
ընդգիծել,
ընգումս
ԳՈՒՄԱՆ
«կասկած, երկբայություն, տարակույս, կարծիք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gumān
Աղբյուր՝ պ. gumān
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ., պ. gumān:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգուման
Մատենագիտություն
H. AG 590;
Աճ. ՀԱԲ 590
ԳՈՒՄԱՐ
«համախումբ, հավաք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մ. պ. gumārtan
(թերեւս, ավելի քիչ հավանական է)
«կարգել, նշանակել, հանձնարարել, հանձնել»
Աղբյուր՝ մ. պ. gumāretan
(թերեւս, ավելի քիչ հավանական է)
«լիազորել, կարգել»
Աղբյուր՝ ակկադ. gamāru (gammaru)
(թերեւս, ավելի քիչ հավանական է)
«լիակատարություն»
Աղբյուր՝ ակկադ. gamartu(m)
(թերեւս, ավելի քիչ հավանական է)
«հավաք, ամբողջություն»
Աղբյուր՝ ակկադ. gummurtu(m)
(թերեւս, ավելի քիչ հավանական է)
«լիակատարություն»
Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. gumārtan «կարգել, նշանակել, հանձնարարել, հանձնել», gumāretan «լիազորել, կարգել» (թերեւս փոխառություն ակկադերենից. հմմտ. ակկադ. gamāru (gammaru) «լիակատարություն», gamartu(m) «հավաք, ամբողջություն», gummurtu(m) «լիակատարություն»), ավելի քիչ հավանական է անմիջական փոխառություն ենթադրելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարել,
գումարութիւն,
բազմագումար,
երկնագումար,
հոգեգումար,
համագումար,
հանրագումար
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 591
ԳՈՒՄԱՐՏԱԿ
(-ի, -աց)
«խումբ, բազմություն, բանակ, համախումբ, մարդարտաշար»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gumārtak
«լիազոր, հանձնակատար, կուսակալ»
Բաղադրություն՝ գումարտակել. -ակ-ի հանումով կազմվել են գումարտ, գումարտակական ձեւերը: Փոխառություն իրանական աղբյուրից, բայց մ. պ. gumārtak «լիազոր, հանձնակատար, կուսակալ» բառը իմաստով զգալիորեն տարբերվում է. ենթադրելի է սկզբնական այլ իմաստ, որ պահպանել է հայերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գումարտակել,
գումարտ,
գումարտակական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
Տե՛ս նաեւ
ԳՈՒՄԻՆ
(-ի)
(գէմին)
«հասարակություն»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. commune
Փոխառություն՝ լատ. commune:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 592
ԳՈՒՆԱԿ
(-ի, -աց)
«նման, պես, իբր, տեսակ, կերպ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. gūnak
«գույն, կերպ, տեսակ»
Աղբյուր՝ մ. պ. gōnak
«գույն, կերպ, տեսակ»
Փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. gūnak, gōnak «գույն, կերպ, տեսակ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գունակել,
գունակատրել,
գունակութիւն,
գունակունագունակ,
այսգունակ,
որգունակ,
նոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 593
Տե՛ս նաեւ
ԳՈՒՆԴ
I
(-ի, -ից, -աց)
(գունտ, կունդ, կունդն, կունտն)
«գունդ, գնդաձեւ մարմին, երկնակամար, արեւի կամ լուսնի գունդ, ճրագարանի կլոր մաս, անիվ, գլուխ, խորաչափ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *gund
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդել,
գնդաձեւ,
գունդսաղ
Նոր՝
գնդախաղ, գնդասեղ, գնդագիր, երկրագունդ, ձիւնագունդ
գնդախաղ, գնդասեղ, գնդագիր, երկրագունդ, ձիւնագունդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
gunda «խմորի գունդ»
մ. պ.
gund «ամորձի»
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 599
Տե՛ս նաեւ
ԳՈՒՆԴ
II
(-ի, -աց)
«բազմութիւն. բանակ. զօրագունդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. gund
իրանականից փոխառեալ կամ հայերէնում կազմուած են գնդակ «մեղուավարս», գնդապետ, գունդագունդ, հրեշտակագունդ, համագունդ, նախարարագունդ, գազանագունդ եւ այլն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնդակից,
հեծելագունդ,
երկգնդիլ,
յաճախագունդ,
զօրագունդ,
գնդակ
Նոր՝
գնդապետ, գունդագունդ, հրեշտակագունդ, համագունդ, նախարարագունդ, գազանագունդ
գնդապետ, գունդագունդ, հրեշտակագունդ, համագունդ, նախարարագունդ, գազանագունդ
Մատենագիտություն
H. AG 130;
Աճ. ՀԱԲ 595
ԳՈՒՆԴԱԳԱԿ
«մի հարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբիւրը չի հաւաստուած)
ԳՈՒՆԴՍՏԱՊԼ
(գունդստապլ, գունդուստապլ, գօնդստապլ, գունուստապլ, նոր՝ գունդստաբլ)
«արքունի բարձրաստիճան պաշտօնեայ, սպարապետ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հ. ֆր. conestable
(թերեւս)
Աղբյուր՝ իտալ. contestabile
(թերեւս)
թերեւս մասամբ բարդուած գունդ բառի հետ
Մատենագիտություն
H. AG 389;
Աճ. ՀԱԲ 595
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։