Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 94 / 430
ԵՂԻԿԱՏՈՆ
««տերունական» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
ԵՂԻՃ
(աղիճ, աղիջ, եղինջ, աղինջ, աղինճ)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ՝ *klidio- (որպես «կտրող, ծակող»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղիճիկ
ԵՂՒՇՈՅ
««փափուկ» կամ «ողորկ» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԵՂՏԱՄՆ
«մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
ԵՂԾ
«խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-g-
«ոչնչացնել, փչացնել, ապականել»
(անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ,
եղծումն,
եղծանելի,
եղծագործ,
եղծագործեմ,
եղծական,
անեղծ,
անեղծական,
դյուրեղծ,
առեղծանել,
զեղծ(ան)ել,
զեղծիմ,
զեղծ(եց)ուցանեմ,
զեղծմութիւն,
շնորհազեղծ,
հայրազեղծ,
մարմնազեղծ,
ծայրազեղծ
Նոր՝
զեղծում, զեղծարար
զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολλυμι «կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն.
ολεκω «ոչնչացնել, կործանել»
բրետ.
ol «պակասություն, կարիք»
մ. բրետ.
el «պակասություն, կարիք»
ԵՂԿԱՅ
««լռություն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ԵՂՈՒՉ
(բրբ. եղու՞նջ)
«արգելք, խոչնդոտ»
Ծագումն անհայտ է
ԵՂՋԻՒՐ
(հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ)
«եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er-
«վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ»
(անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-)
արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու,
եղջերատր,
եղջերիկ,
եղջերուաքաղ,
եղջերցել,
միեղջերու,
մահիկեղջիւր,
ռնգեղջիւր,
այծեղջիւր,
միեղջիւր,
եղջերենի,
եղջերաւոր,
եղջիւրաքոյս,
եղջիւրահանդիպեալ
ԵՆՃԵՌՆ
(այլեւ՝ ենճեռ- «ապառազեն(?)»)
«նենգ, խարդախ»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ենճեռնաշէն,
զենճեռել
ԵՇՏՈՏԻ
«թեզանիք»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է (էջ (?) + տոտի(?)):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։