Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«թեր» որոնման արդյունք՝ 1906 բառահոդված · Էջ 93 / 191
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԼԻԿ «մի բույս»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կասլայ-ի նվազական ձեւը
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԿ II «շագանակ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ստեղծվել է կասկ եւ կաստանայ բառերի խառնուրդով (շփոթությամբ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասկենի
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԿԱԾ II (կարկաժ, կաժ, արկաժ) «մի բույս, malobathron»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Եթե կասլայ-ի սխալագրությունը չէ, ապա, թերեւս, կրկնավոր կազմություն է, որի ուղիղ ձեւը կարկաժ-ն է` կաժ արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 534
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍԿԵԼ ««պղծել, խախտել» կամ «դադարել, պակասել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Երկրորդ իմաստի դեպքում թերեւս կապ ունի կասել բայի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍՔԵԼ «?»
Անստույգ (թերեւս)
Անստոյգ իմաստով բառ. թերեւս կապւում է կասկել «պղծել» կամ կասկ «գարի» (կասկել «գարի ծամել») բառերի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏԱՐ (-ի, -աց, -ոյ (°)) «ծայր, կատար, ավարտ, լեռնագագաթ, աքաղաղի կատար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կամար կապել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ-od-)
Հազիվ թե ծագի սեմական աղբյուրից (հմմտ. եբր. keter «պսակ, թագ, կատար»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատարել, կատարումն, կատարելիք, կատարած, կատարեալ, կատարելապէս, կատարելամիտ, անկատար, լիակատար, դժուարակատար, երագակատար, բերակատար, հայրենակատար, խորհրդակատար, կամակատար
Նոր՝
գործակատար, յանձնակատար
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ. kyta «սապատ, վեր ուռած ծալք, ուռուցք»
շվեդ. բրբ. küt «սապատ, պալար»
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏՈՒ (-ոյ) «կատու»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. qattu (թերեւս)
կամ, թերեւս, մերձավոր մի այլ աղբյուր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատուապաշտութիւն, կատուակ, կատուականջ
Նոր՝
կատուախոտ, կատուաձուկ
Մատենագիտություն
H. AG 307; Աճ. ՀԱԲ 539-540
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՐ I (-ոյ, -ի, -ից) «թոկ, լար, հող, կցում, կար, կարելը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger- «միավորել, հավաքել» (անմիջական նախաձեւ՝ *goro-) o-ձայնդարձ
կամ, որ, թերեւս, ավելի ճիշտ է, *ger- «պտտել, ոլորել» արմատից։ Աղայան, ԲՍՀ 81 (բայց ոչ՝ կարաւանդ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարել, կարան, կարկատել, կարկատան, կարկատումն, խորանակար, կաշկակար, մանրակարկատ, խրամակարկատ, հատակարկատ, կարոտել
Նոր՝
հնակարկատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. αγειρω «հավաքել»
լատ. grex, -gis «հոտ, կապոց, տրցակ»
լիտվ. gurgulas «խտություն, հանգույց»
լատվ. gùrste «վուշի կապոց»
հ. հնդկ. guná (grno) «թել»
հ. հնդկ. gárta «մարտակառքի նստատեղ (*«միջնատահյուս նստատեղ, կառագամբյուղ»)»
հ. իսլ. karmr «պատնեշ»
հ. շվեդ. karm «հյուսված թիկնակ»
հուն. γυργαθος «հյուսված կողով»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 81
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐ III «կարիք»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ծանր» (անմիջական նախաձեւ՝ *gʷori-)
ծագում է «ծանր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարի-ք, կարեւոր, կարաւտ, կարաւտիլ
Նոր՝
կարոտագին, կարոտակէզ, կարոտաւոր, կարիքաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gurú «ծանր, կարեւոր, արժանավոր»
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐ IV «ցավ, վիշտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ծանր»
կապված է նախորդ կար «կարիք» արմատի հետ եւ ծագում է *gʷer- «ծանր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարի, կարիք, կարեկից, կարեկցութիւն, անկարեկան, անկարեկից, անկարեկիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. baire «հոգս, վիշտ, թախիծ» ((՞))