Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 929 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՆԴԵԼ ««գտնել, կնքել» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՆԴԻԿ (սկնդուկ) «այրի կամ ամուսնուց բաժանված ամուկ կին»
Ծագումն անհայտ է
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՈՍՏԻԿՈՍ ««ատենադպիր կամ բժիշկ» (ԲՀ)»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված (հունականա՞ն)։
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՈՐԴԻՈՆ «վայրի սխտոր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σκόρδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՈՒՆԴ (-ի, -աց) «շուն, շնիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *k'uon- «շուն» (անմիջական նախաձեւ՝ *k'uon-t-)
արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ. hunds «շուն»
հ. վ. գ. hunt «շուն»
լատվ. suntana «գամփռ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՈՒՌ «՞»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ։
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՈՒՏՂ «ափսե, պնակ, սկավառակ»
Փոխառություն
Աղբյուր՝ լատ. scutella
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 231
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՍԱՆԻԼ (*սկիս) «սկսել, ձեռնարկել»
Բնիկ հնդեւրոպական
Կապ ունի կէս (կիս-) բառի հետ՝ զ-նախդիրով, որը կ-ի մոտ խլացել է, իսկ ս-ն՝ ձայնեղացել բ-ի ազդեցությամբ (*զ-կիս>սկիս>սկիզբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սկիզբն, սկզբունք, սկզբնավոր, անսկիզբն, սկզբնատառ, սկզբունքային
Տե՛ս նաեւ
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍԿՐԹԵԼ «մորթը պլոկել, քերթել»
Ծագումն անհայտ է (՞)
(կապ ունի՞ քերթել-ի հետ)։
Տե՛ս նաեւ
Էջ 684, սյունակ 1 Էջ 684
ՍՀԱԿ ««աշտարակ, բուրգ» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ։