Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 92 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԱՐԱՒՐ
II
«բաղանման մի թռչուն»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *er-/or-
«մեծ թռչուն(՞)»
թռչնանիշ արմատ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *er-/or- թռչնանիշ («մեծ թռչուն(՞)») արմատի հետ, որտեղից ծագում են հայ. որոր, ուրուր, հուն. ώρνις «թռչուն» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արօրիկ,
ճշնարօր,
արօրկերեն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
որոր
հայ.
ուրուր
հուն.
ώρνις «թռչուն»
Տե՛ս նաեւ
ԱՐԱՓԵՏ
(ԲՀ)
«կուշտ» կամ «նզովված»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է:
ԱՐԱՔ
(արագ)
«ուղտափուշ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. arāk
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
ԱՐԱՔՈՍ
«մի թռչուն»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է տրոքիլոս բառի (տե՛ս) տրոքոս սխալ գրությունից` տ-ի շփոթմամբ ա-ի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 298
Տե՛ս նաեւ
ԱՐԲ
«գինարբուք», արբ- «խմել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *srebh-
«ծծել, կլանել»
(անմիջական նախաձեւ՝ *srbh-` *srebh-, *srobh-)
Բաղադրություններ` արբանել (լրացնում է ըմպել բայի պակասավոր ժամանակները` արբի, ա՛րբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանել,
արբենալ,
արբիլ,
արբեցութիւն,
գինարբուք,
գինարբու,
ջրարբիլ,
դառնարբոյց,
հարբեցութիւն,
հարբել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ροφάω
լատ.
sorbeō «ագահորեն ծծել, կլանել»
լիտվ.
sribli «մեծ կում անել, խապշտել»
Մատենագիտություն
H. AG 423;
Աճ. ՀԱԲ 299
ԱՐԲԱՆԵԱԿ
(-ի, -աց)
«ծառա, սպասավոր, օգնական, հետնորդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *orbho-
«որբ, երեխա, ծառա, սպասավոր»
(անմիջական նախաձեւ՝ *orbhəni- (+ ակ) *orbho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանեկել,
արբանեկութիւն,
արբանեկակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρφανός «որբ»
գոթ.
arbaits «աշխատանք»
ռուս.
раб, работа, ребенок
Մատենագիտություն
H. AG 423;
Աճ. ՀԱԲ 299
ԱՐԲԱՆԵԼ
(ԲՀ)
«բարբառել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *ōr-
«խոսել, կանչ»
(անմիջական նախաձեւ՝ *ōr-/*ər-)
*bh- աճականով` *ər-bh-
քիչ հավանական է բխեցնել բնիկ հնդեւրոպական *ōr-/*ər- «խոսել, կանչ» արմատից` *bh- աճականով` *ər-bh-: Անստույգ է:
ԱՐԲԵԿ
(ԲՀ)
«խիստ, քաջ, առավել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *abhor-
«ուժեղ, սաստիկ»
< +-եկ < -եակ
Եթե բառս հավաստի է, ապա հնարավոր է նրա հնդեւրոպական ծագումը` *abhor- «ուժեղ, սաստիկ» նախաձեւից (< +-եկ < -եակ):
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
abor «շատ, հույժ»
գոթ.
abrs «ուժեղ, սաստիկ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԱՐԲԵՆԱ
(ափրիանա, յարենայ, արբենա)
«մի բույս»
Փոխառություն
բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ԱՐԲՈԿ
(աբբոկ)
«չորս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. Άρβόκ < եբր. Arba քաղաքանուն` arba «չորս» բառից
«քաղաքանուն»
հուն. Άρβόκ (Άρβι, Άρβοα եւ այլն) քաղաքանուն (< եբր. Arba քաղաքանուն` arba «չորս» բառից):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73-74
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։