Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 92 / 411
ԴՌՆՉԵԼ
(-իլ)
«թնդացնել, դողդոջացնել», «ականջը կանչել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhrēn-
(անմիջական նախաձեւ՝ *dhrēnkiō-)
Աճառյանը համարում է հայկական բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնչիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
drēch «երգ, պատմութիւն» (<*dhrenkta)
սլովեն.
drok «սանդղակոթ, թակ»
Մատենագիտություն
Pok. IEW 256;
Աճառյանը (ՀԱԲ) 689
ԴՌՈՅԹ
(դռութ, դռոթ, դրուդ, գրոհ-ի ազդեցութեամբ՝ դրոհ)
«խմբային հարձակում, գրոհ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhers-
«համարձակվել, հանդգնել, հարձակվել»
(անմիջական նախաձեւ՝ *dhērs >դր)
-ոյթ ածանցով
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *dher- «քրթմնջալ, թնդալ» բնաձայնական արմատից՝ r-ի սաստկական բնոյթի փոփոխութեամբ ու-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dharṣati «համարձակ է, հանդգնում է»
հուն.
θάρσος «համարձակութիւն»
գոթ.
gadaursan «համարձակվել»
հ. անգլ.
gedyrst «համարձակութիւն»
հուն.
θόρυβος «աղմուկ, ճիչ»
գոթ.
drauhts «արշաւանք»
ԴՍՐՈՎ
(դրսով)
«նախատինք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *dusrav (գրված dusrūb)
Աղբյուր՝ ավ. *duš-srava-
հմմտ. մ. պ. *dusrav (գրված dusrūb), այլեւ՝ ավ. *duš-srava-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դսրովել,
դսրովիչ,
դսրովութիւն,
ինքնադսրով
Մատենագիտություն
H. AG 145;
Աճ. ՀԱԲ 690
ԴՐԱԺԵԼ
«պատրել»
(ԲՀ)
Անստույգ
Դրուժել-ի աղավաղված գրություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 690;
Ամալյան, ԲՀ 83, 362
Տե՛ս նաեւ
ԴՐԱՄ
-ի, -ից, -ոյ (°)
«մի կշռաչափ՝ կես սիտող, դրամ, փող»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dram < հուն. δραχμή
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրամաժողով,
դրամակշիռ,
դրամակոփ,
դրամել,
դրամիկ,
երկդրամեան,
կնքադրամ,
դրամագետ,
դրամագիտութիւն,
դրամագլուխ,
դրամանենգ,
դրամաշորթ,
դրամապանակ,
դրամաբուն,
դրամարկղ,
դրամափոխ,
դրամափոխութիւն
Մատենագիտություն
H. AG 145;
Աճ. ՀԱԲ 692
ԴՐԱՆՁԵԼ
(բբ)
«ապստամբվել»
Անստույգ (թերեւս)
-անձ-ը թերեւս ծագում է իրան. (հ)anj-ից (հմմտ. նա-հանջ, պա-հանջ)
ԴՐԱՇ
(դրոշ), -ու, -ի, -ից
«դրոշ, դրոշակ, մի զորամաս. կպարճան, կուռք»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. drafša
Աղբյուր՝ մ. պ. drafš
Աղբյուր՝ պ. drafš
«կուռք» իմաստով՝ դրաշել, դրաշած, դրաշուած, քարադրաշ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրաշակիր,
դրովշակիր,
խաչադրաշ,
աղաւնադրաշ,
դրոշազարդ,
դրոշախօսութիւն,
դրաշել,
դրաշած,
դրաշուած,
քարադրաշ
Մատենագիտություն
H. AG None
ԴՐԴԱՒԵԼ
(դրդուաղել)
«կակազել, թոթովել»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԴՐԴԵԼ
«դրդել, շարժել, գրգռել, հորդորել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhreibh-
«քշել, մղել, հրել, դրդել»
(անմիջական նախաձեւ՝ *dhribh-t-)
*-t- ածանցական բաղադրիչով
Պատկերավոր կազմություն: Հազիվ թե որեւէ կապ ունենա *dhreibh/*dhribh- «քշել, մղել, հրել, դրդել» արմատի հետ՝ *-t- ածանցական բաղադրիչով՝ *dhribh-t:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դ(ր)դուել,
դրդումն,
դրդիչ
ԴՐՆԳԵԼ
(*դրինդ-)
«դոփել»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dher-
«բնաձայնական արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *dhren-)
ածանցյալ ձեւով
Բնաձայնական կազմություն, որ, թերեւս, կապված է հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ (*dhren- ածանցյալ ձեւով):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։