Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 9186 բառահոդված (էջ 919/919)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՐԴ (կացուրդ - կցուրդ, կցուրդ - կցորդ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *-saw- «յագ-» հնդեւրոպական հիմք
հ.-ե. արմատ՝ *gʷiesk- «կաց-» թերեւս
թեեւ հանդիպում են կացուրդ - կցուրդ, կցուրդ - կցորդ զուգահեռ ձեւերը, բայց դժվար է -ուրդ-ը համարել -որդ-ի տարբերակը, մանավանդ եթե նկատի առնենք -ուրդ-ով հիմքերի գերակշռող մեծամասնության ոչ հնդեւրոպական ծագումը (հնդեւրոպական են միայն յագ < *-saw- եւ, թերեւս, կաց *gʷiesk- հիմքերը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձակուրդ, ժողովուրդ, խառնուրդ, խորհուրդ, կացուրդ, յագուրդ, յամուրդ
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՑ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sko- նախորդող -ու- հիմքային տարրով
Ծագում է հ.-ե. *-sko- ածանցից՝ նախորդող -ու- հիմքային տարրով, բայց հետագայում ընդհանրացել է նաեւ այլ հիմքերի համար։ հմմտ., թերեւս, խայտուց < *khaidu-sko- (*u-ով հիմքերի համար հմմտ. հ. հնդկ. -kētu- «լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր», գոթ. haidus «եղանակ» (*«լուսերեւույթ»))։ ոչ հնդեւրոպական -ու-ով հիմքերի համար հմմտ. կիզուց՝ կիզում բայից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալուց, զայրույց, խայտուց, կիզուց, նեղուց, սպիտակուց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
-kētu-
«լուսերեւույթ, լուսավորություն, պատկեր»
գոթ.
haidus
«եղանակ (*«լուսերեւույթ»)»
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՈՒՔ «այրուք, քամուք, գինարբուք, գինըմպուք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ու ածանցի եւ -ք հոգնակերտի բաղադրությամբ:
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՉՈՏ «երկչոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար կազմված է -իչ եւ -ոտ ածանցներից, թեեւ *երկիչ ձեւը չի ավանդված:
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՏԻ «մանկտի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կարելի է ենթադրել, որ ինչպես -ոտի հավաքականակերտ ածանցը կազմված է -ոտ եւ -ի ածանցներից, այնպես էլ -տի-ն կազմված է -ոտ եւ -ի ածանցներից. սակայն այս ենթադրության համար առայժմ որոշակի ապացույցներ չկան:
Էջ 814, սյունակ 1 Էջ 814
-ՐԻ «բերրի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-riyo- (անմիջական նախաձեւ՝ *-r(o)- + *-iyo-) բաղադրյալ ածանց
հ.-ե. արմատ՝ *-t-ro- կազմություններ
Նկատի ունենալով հիմքի հնդեւրոպական ծագումը՝ պետք է ենթադրել -րի ածանցի համար հնդեւրոպական աղբյուր՝ թերեւս *-riyo- (*-r(o)- + *-iyo-) բաղադրյալ ածանցը, որ բերրի-ի դեպքում պիտի դրվեր *bhere- տիպի հիմքի վրա (*bhere-riyo- > բերրի). սակայն հավաստի զուգահեռներ չկան: Կան *-t-ro-ով կազմություններ՝ *bher-tro «բերիչ, կրիչ, բերելու՝ կրելու միջոց», եւ կարելի էր ենթադրել *bher(e)tro > բերրի, բայց իմաստային անցումը բավարար չափով չի հիմնավորվում: