Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ՈՅԼ
«դրոյլ «դռնապան»»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tel
(անմիջական նախաձեւ՝ *dhurotel)
նախորդող հիմքային *-u- ձայնաւորով
Ծագում է հ.-ե. *-tel ածանցից` նախորդող հիմքային *-u- ձայնաւորով (*dhurotel > դրոյլ). հին շրջանում դուռն եւ դրոյլ բառերի կապը հաւանաբար արդէն մթագնուած է եղել:
Տե՛ս նաեւ
-ՈՅՆ
«գիշերոյն, իսկոյն, ողջոյն, ուրոյն, ձեզոյն, ձերոյն, մեզոյն, քեզոյն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրանական han-gōn
«հանգոյն»
Մակբայական այս ածանցը ծագում է ածանցելի հիմքերի սեռական-տրական հոլովաձեւից` -ն հոդի յաւելմամբ. հմմտ. գիշերոյ-գիշերոյն, ողջոյ-ողջոյն, ձերոյ-ձերոյն. համաբանութեամբ տարածուել է նաեւ հիմքային այլ ձեւերի վրայ. անագորոյն բառի ծագումը յայտնի չէ. եւ նրա կազմութիւնը ոչ պարզ, ուստի նրա` -ոյն-ով կազմուած լինելը կասկածելի է (մանաւանդ որ հանդիպում են -ոյն-ի փոխարէն -ոն-ով, -ուն-ով, -ովն-ով ձեւեր). հանգոյն բառի -ոյն-ը ածանցական չէ. այս բառը իրանական ծագում ունի` հանգոյն < han-gōn, ընդ որում -գոյն-ը (gōn) արմատական է:
-ՈՅՐ
«հաստոյր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-tero-
(անմիջական նախաձեւ՝ *-kʷ o-tero-)
նախորդող -o-ով
Թերեւս ծագում է հ.-ե. *-tero- ածանցից, որ առկայ է նաեւ դերանուանական ոյր < *-kʷ o-tero- ձեւի մէջ` նախորդող -o-ով:
-ՈՅՔ
(հմմտ. -այք, -էք)
«ամաւթոյք, բաշխոյք, բարոյք, գահոյք, գործոյք, ժամոյք, խորովոյք, հաճոյք, հիւրոյք, յետոյք, չափոյք, պիտոյք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ոյ- տարրից, որ նոյնն է սեռական-տրականի -ոյ-ի հետ (հետագայում համաբանութեամբ տարածուել է...)
-ՈՎԻՆ
(հմմտ. -ելին)
«բոլորովին, գլխովին, երամովին, ընձովին, խալամովին, կարճ(ն)ովին, ճարպովին, իւրովին, ծերովին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ով տարրից, որ համընկնում է գործիականի -ով-ի հետ, եւ -ին-ից, որի համար հնարավոր է երկու ենթադրություն. այն կամ -ին ածանցն է (հմմտ. վերին, ներքին) կամ -վի համար հիմք տված հ.-ե. *-bhi-ի *-i-ն՝ պահպանված ցուցական *-no-> հայ. -ն տարրից առաջ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոլորովին,
գլխովին,
երամովին,
ընձովին,
խալամովին,
կարճ(ն)ովին,
ճարպովին,
իւրովին,
ծերովին
Տե՛ս նաեւ
-ՈՏ
«բորոտ, դեղոտ, ժանգոտ, մոխրոտ, տաղտկոտ, փութոտ, երկչոտ, լքանոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար ծագում է հոտ բառից՝ նույն հարաբերությամբ, ինչ -ատ < հատ, կամ, որ ավելի քիչ հավանական է, -ուտ ածանցի համար հիմք հանդիսացած *-od-ի (հմմտ. հուն. -ώδης) կարճ ձայնավորով *-od- ձեւից (այսպիսի ձեւ հ.-ե. այլ լեզուներում չի ավանդված):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ,
դեղոտ,
ժանգոտ,
մոխրոտ,
տաղտկոտ,
փութոտ,
երկչոտ,
լքանոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώδης
Տե՛ս նաեւ
-ՈՏԻ
«ատատրոտի, զազրոտի, կալոտի, հնոտի, մեռելոտի, ոսկրոտի, սնոտի, ցնցոտի, փորոտի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ենթադրվում է, որ կազմված է -ոտ եւ -ի ածանցներից, բայց -ոտ-ով եւ -ոտի-ով ձեւերի զուգահեռություն չի նկատվում (ծակոտ-ի դիմաց ծակոտի ձեւը նոր կազմություն է)։ Կա միայն -ոտ-ով եւ -ոտի-ով ձեւերի մասնակի զուգահեռություն՝ ոսկրոտ-ոսկրոտի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ատատրոտի,
զազրոտի,
կալոտի,
հնոտի,
մեռելոտի,
ոսկրոտի,
սնոտի,
ցնցոտի,
փորոտի
-ՈՐ
I
(հմմտ. -ար, -իր, -ուր)
«բեկոր, գլոր (հմմտ. գիլ), երեկոր, հատոր, մոլոր (հմմտ. մոլ-ի, մոլար), սին-լքոր, այլեւ առանձին չգիտակցվող հիմքով՝ բոլոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(e)ro-
ածանց
Ծագում է հ.-ե. -(e)ro- ածանցից՝ հավանաբար հետագա առնմանությամբ ծագած նախորդող ձայնավորով՝ *wele-ro> *welo-ro-> գլոր, *regʷos-oro- երեկոր, *mole-ro > *molo-ro- > մոլոր եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկոր,
գլոր,
երեկոր,
հատոր,
մոլոր,
սին-լքոր,
բոլոր
Տե՛ս նաեւ
-ՈՐ
II
«ախոռոր «գռեհիկ», գղթոր «ներկի տեսակ», խոշոր, կոտոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ուրարտական
Կարելի է ենթադրել ուրարտական ծագում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախոռոր,
գղթոր,
խոշոր,
կոտոր
-ՈՐԴ
«ավելորդ, լծորդ, կցորդ, մնացորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-dhro-
«գործողության միջոց, գործիք»
(անմիջական նախաձեւ՝ *-u-)
նախորդող *-u-ով
Հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից՝ նախորդող *-u-ով. հ.-ե. այս ածանցը ցույց է տալիս գործողության միջոց, գործիք, բայց հետո հայերենում ընդլայնել է իր գործառության շրջանակները՝ անձերի դեպքում նշանակելով անձերի անուններ (անդորդ, սայլորդ եւ այլն), թվականների դեպքում նախորդ -ր-ի (տե՛ս) հետ միասին՝ կարգ (երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այլն)։ այս վարկածը առանձնապես հավանական կլինի, եթե ճիշտ է Բ․ Օլսենը, որ կոկորդ-ը բխեցնում է *gʷo-gʷor-tro- (*-tro-ն *-dhro-ի տարբերակն է)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ավելորդ,
լծորդ,
կցորդ,
մնացորդ,
անդորդ,
սայլորդ,
երկրորդ,
երրորդ,
չորրորդ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։