Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊՈՒՐՃ
(պուրջ)
«բուրգ, կենդանակերպ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. burǰ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զանգակապուրճ
Մատենագիտություն
H. AG 393;
Աճ. ՀԱԲ 105
ՊՕՍՊՕՍՈՂ
«կեղծավոր, խաբեբա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից basbasa
«պոչ խաղացնել»
Եթե կապ չունի պոսել բայի հետ (գրության տարբերությամբ), ապա, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 4, 117), «պոչ խաղացնել»
Մատենագիտություն
ՀԱԲ 117
Տե՛ս նաեւ
ՋԱՂՋԵՐ
«վարտիք, անդրավարտիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. čaxjīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջաղջերակապ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
ԶԱՄ(Բ)ԱԿ
«զույգ»
Ստուգաբանություն (փոխառություն)
կապ ունի՞ ջուխտ (այստեղից՝ ջուխտակ) բառի հետ
ԶԱՄԲՈՒԼԱՅ(Ն)
(ջամղա, ջամբլայն, ջամլայան)
«թագավորի սենեկապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. chambrelain
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 121
ՋԱՏԱՏԵԼ
«տանջել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ ավ. yāt-
«մարմնական վնասուածքի երրորդ աստիճան»
Անստոյգ բառ: (Կապ ունի՞ ավ. yāt- «մարմնական վնասուածքի երրորդ աստիճան» բառի հետ որպէս իրանական փոխառութիւն):
ՋԱՐԴԱՆ
(ջարդայ, ջարդոյ)
«մարեմխոտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ ջարդ արմատի հետ:
Տե՛ս նաեւ
ՋԱՒՋԱԼԱԿ
«սակամունիա, սակամունի (բոյս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ արաբ. jauz
«ընկոյզ»
փոխատու լեզու՝ պ. jauz
«ընկոյզ»
Կապ ունի՞ արաբ. > պ. jauz «ընկոյզ» բառի հետ:
ՋԼՋԵԼ
«ամրացնել, պնդացնել»
Ստուգաբանություն (անստույգ)
ջիղջ ձեւի հետ միասին կապուած է ճղճիմ բառի հետ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։