Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 91 / 344
ԵԼԱԿ
(ելագ)
«վարդազգի մի հատապտուղ, գետնամորի»
Փոխառություն
Աղբյուր՝ թթր. yilak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ելականոց,
ելակենի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 10
ԵԼՉԻ
«պատգամավոր, դեսպան»
Փոխառություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
թրք.
elči
թթր.
ilči
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 11
ԵԿ
(գալ բայի կատարյալում եւ սրանից կազմվող ձեւերում), -ի, -իր, -ն, -եկ. (գոյ.) -ի, -աց, ուշ`-ից
«գալուստ, եկվոր, եկամուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *guem-
«գնալ, գալ»
(անմիջական նախաձեւ՝ *e-guem-t > *e-guen-t)
եկ (= հ. հնդկ. á-gan)
Բնիկ հնդեւրոպական` *guem- «գնալ, գալ» արմատից. *e-guem-t > *e-guen-t > եկ (= հ. հնդկ. á-gan).
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եկամուտ,
եկակոչ,
եկումն,
դեռեկ,
ինքնեկ,
նորեկ,
երբեկ,
նախեկող,
ուղեկեալ,
շեկ,
զեկուցանել,
իրազեկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
á-gām
հուն.
ε-βην
գոթ.
qiman «գալ»
գոթ.
qums «գալուստ» (< *ku m-is)
թոխ. A
käm, kum
թոխ. B
kēm, kam «գալ»
Մատենագիտություն
H. AG 441;
Աճ. ՀԱԲ 12;
Pok. IEW 464
ԵԿԱԶՆԵԼ
««որոշել» (ԲՀ)»
Ստուգաբանություն
Ուղղելի է երկազնել, որ կա գործածված նաեւ երկազնեալ «որոշեալ» ձեւով (ԲՀ 94), այսինքն` համարել երկազն «երկտեսակ» բայական ձեւը, մանավանդ որ կա երկազնեալ տարբերակը
ԵԿԵՍԻԿԷՆ
«երկունք»
Ստուգաբանություն
(եկիկեան, երկիսեան` «երկնեաց» մեկնությամբ, բբ)
ԵԿԹԱՓՍՏԵԼ
(եկթափիստե, եկթամբիստե)
«հիանալ» կամ «տխրել» կամ «մտահույզ» (լինել) կամ «զարհուրել»
(ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. εκθαμβεσθαι
(թերեւս)
«զարմանալ, ապշել»
բայց մի ձեւից: Ամալյանը (ԲՀ 363) բխեցնում է εκπλεκτικός «հիացական», εκπληξις «հիացում» (ավելի ճիշտ՝ «ապշած» եւ «ապշություն») բառերից, որոնք ձեւով հեռու են կանգնած:
ԵԿՈԾԱՆ
(եկուծան, եկոյծան)
««զանկ/զուածաբար» (= գ-անկուած «գործվածք, հյուսվածք», + -արար «անող», այսինքն՝ «ջուլհակ»)»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
ավանդված է հյց. զեկոծան (զեկուծան, զեկոյծան) ձեւով: Թերեւս ինչ-որ *անկուածան բառի կամ անկուծարար-ի աղավաղումը:
ԵՂ
(եղանիլ, կտր. եղե)
««լինել, գոյանալ», եղ «գոյություն, եղած բան», այլեւ յեղ-, յաղ-»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժել, շարժվել, գնալ»
հետեւելով Մեյեին, համեմատում է հուն. πελομαι բայի հետ եւ միացնում է *kuel- «պտտել, շրջել» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղանիլ,
եղումն,
եղական,
եղելութիւն,
եղուտ,
եղանակ,
եղոցել,
եղան,
անեղ,
մակեղուս,
յեղուլ,
յեղութիւն,
յեղումն,
յեղափոխ,
յեղաշրջել,
յեղադարձել,
յեղական,
յեղակագույն,
յեղանակ,
յեղանակել,
յեղինակաւոր,
յեղակարծ,
եղակարծ,
աղեկարծ,
յաղակարծ,
երագայեղ,
դիւրայեղ,
խելայեղ,
ծայրայեղ,
եղեղել,
յեղեղեանիս,
յեղեղուկ,
յեղյեղուկք,
յեղյեղումն,
անյեղելի,
յաղթադարձիլ,
յաղակարծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ελαύνω «քշել, շարժել»
հ. իռլ.
luid «գնում էր»
Մատենագիտություն
Pok. IEW 306;
Աճ. ՀԱԲ 14;
Աճ. ՀԱԲ 394
ԵՂԱՄ
(եղամ)
«տաճարի նախասրահ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιλαμ < եբր. ailam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 14
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։