Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 91 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 140, սյունակ 1 Էջ 140
ԲՈՒՐԴԱՍՏԻՂԱԼԻՆՈՍ (բուրդամուլալինոս) «մի տեսակ գինի»
Փոխառություն
Հունարեն բառակապակցության՝ արաբերեն տառադարձության աղավաղված ձեւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՈՒՔ (-ոյ) «բուք, ձյուն փոթորիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bh(e)u- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bhu-k-) -*k- ածանցականով
հնչյունապես մոտ են գերմ. buh (<*bhu-k), հ. վ. գերմ. Buhil «բլրակ», հ. իսլ. bāla «ուռուցք, խոյլ, ելունդ» ձեւերը, իմաստով՝ զուգահեռ *p(h)(e)u- արմատից բխող *-g ածանցականով ձեւերը (*pu-g)՝ հ. իսլ. fjūk «ձյան փոթորիկ», fuk «բուք», լատվ. pūga «քամու պոռթկում»։ (մեկնաբանության տարբերությամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բբայոյզ, բբաբեր, բբազնաց, բբալուկ, բբախառն, բբայորդոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
գերմ. buh (<*bhu-k)
հ. վ. գերմ. Buhil «բլրակ»
հ. իսլ. bāla «ուռուցք, խոյլ, ելունդ»
հ. իսլ. fjūk «ձյան փոթորիկ»
հ. իսլ. fuk «բուք»
լատվ. pūga «քամու պոռթկում»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489-490
Տե՛ս նաեւ
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲԶԵԼ «բառաչել»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բզումն, բզողական
Տե՛ս նաեւ
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲԶԵԼ (բզզել «բզզալ») «բառաչել»
Բնաձայն
Բնաձայն կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բզող, բզողական
Տե՛ս նաեւ
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՈՒՆՋ «բունճեռու պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bh(e)rem- «ցցվել, եզր, ծայր» (անմիջական նախաձեւ՝ *bh(e)remkio-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բունճի
Նոր՝
բունճենի
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. frons, frondis «բուստ, սաղարթ»
մ. ն. գերմ. brām «մոշի թուփ»
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՌՇՈՊ «խռովահույզ, խառն, շփոթ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
Շոպ-ի համար հմմտ. ա(պ)շոպ (մ. պ. āšōp) «խռովություն, շփոթություն». առայժմ չի բացատրված բռ - բաղադրիչը:
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՐԱԲԻՈՆ (-ի, -աց) (բիաբիովն, բրաբիայ) «հաղթանակի մրցանակ, հաղթապսակ, մի ծաղիկ՝ ազատուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. βραβείον
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրաբիոնեայ
Մատենագիտություն
H. AG 344; Աճ. ՀԱԲ 491
Էջ 141, սյունակ 1 Էջ 141
ԲՐԻՆՁ I «բրինձ, որիզ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞) (բուն աղբյուրը պարզ չէ)
փոխառություն իրանական աղբյուրից. հմմտ. ն. պրսկ. birinj, պհլ. brinǰ եւ այլն (բուն աղբյուրը պարզ չէ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրնձաղաց, բրնձահան, բրինձքամ
Նոր՝
բրնձահատիկ, բրնձանման, բրնձապուր, բրնձափլավ, բրնձափոշի
Զուգաբանություններ այլ լեզուներում
ն. պրսկ. birinj
պհլ. brinǰ
Մատենագիտություն
H. AG 124; Աճ. ՀԱԲ 493
Էջ 142, սյունակ 1 Էջ 142
ԲՐՈՐ «պղտոր, խմորված, գինու նստվածք, դիրտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *bher- «ալեկոծվել, եռալ, խմորվել» (անմիջական նախաձեւ՝ *bhū<sup>u</sup>r-) -որ ածանցով
-որ ածանցով, ինչպես՝ բեկոր, բոլոր, գլոր բառերում։ թերեւս նաեւ հայ. բուռն «ուժգին, սաստիկ», որ բաղարկվել է բուռն «բուռ. բռունցք, իշխանություն, զորություն» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրբ. բրոր(վ)ել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. bhurati «արագ շարժվում է, ցնցվում է թպրտում է»
հուն. φύρω «խառնել, խառնշտորել»
հուն. πορφύρω «ալեկոծել»
լատ. fermentum «խմորում, խմորիչ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 116
Էջ 142, սյունակ 1 Էջ 142
ԲՐՈՒՏ -ի, -ից (ուշ՝ -աց) «բրուտ, կավագործ, *կավ»
Փոխառություն
Աղբյուր՝ խեթ. purut- «կավ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բրուտարան, բրոտեայ, բրոտեղէն, բրբ. բրտին, բրտնոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 313