Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 90 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՀԵՏ (-ի, -ից) «ճանապարհ, նեղ ճանապարհ, կածան»
Բնիկ հնդեւրոպական
Հին կազմություն` ար- (այր) եւ հետ (հետք) բաղադրիչներով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արահետել, անարահետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՄԱԶԴ «մի թռչուն» (կենդանաբանական)
Բնիկ հնդեւրոպական
Կազմված է Արամազդ հատուկ անունից (դիցանունից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՄԱԹ («նզովեալ», «նուազեալ») «նզովված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս կապված է Արամ հատուկ անվան հետ, որ բացատրված է նաեւ «անեծք, նզովք (նրանց)»։ ԲՀ. կա նաեւ «նուազեալ» տարբերակը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 295; Ամալյան, ԲՀ 350
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՄՈՒՐ (-ի, -ից) «ծուխ, թանձր, մշուշ, խավար, մթություն, մրրիկ, փոթորիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *rē- «մթություն, խավար» (անմիջական նախաձեւ՝ *rǝ-mo-) -m- ածանց
թերեւս բնիկ հնդեւրոպական` *rǝ-mo- «մթություն, խավար» (*rē- նույնիմաստ արմատից + -m- ածանց)։ Աճառյանը կասկածով կապում է մուր, մրոտ, մրրիկ բառերի հետ. հնարավոր է բաղադրություն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rāmá «մթին, սեւ»
հ. հնդկ. rāmī «խավար»
մ. վ. գ. rām «կեղտ. մուր»
Մատենագիտություն
Ջահ. None; Աճ. ՀԱԲ 296
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՅԻՇ «հանդես»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ārāyiš «զարդարանք, հարդարանք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՆԳՆՈՅՆ «մի կենդանի` մողես (՞)» (կենդանաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. ἀράχνιον
Մառը իմաստը համարում է «մողես» եւ կապում է պ. rang «մողես» հազվադեպ բառի հետ, որ կասկածելի է համարում Աճառյանը
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. rang «մողես» (հազվադեպ բառ)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՆԴ «կոճղեզ, հաստ արմատ, պալար» (բուսաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պարսկերեն arand
Տե՛ս նաեւ
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՆԴՈՒՊԱՐԱՆԴ (արիտապարիտ) «թռչնուշան» (բուսաբանական)
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ պ. arandubarand
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296-297
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՊԱՆ -ով «մեծ թմբուկ» (երաժշտ.)
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրքական balaban
b-ի անկմամբ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 297
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՍՏՈՅ (արագոյ, երաստոյ), ուշ` յ-ոյց (արագոյ, երաստոյ) «որձաքար» (երկրաբանական)
Ծագումն անհայտ է (՞)
Հնարավո՞ր է արդյոք ար- (արու, արական) եւ աստոյ «կայուն, հաստատուն, ամուր» կազմություն