Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 90 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹՂՔԻ (թղկենի, թղկի, թխկի, թխկենի, ղղքի, տխկի) «մի ծառ՝ բիձիխի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel- «աճել, կանաչել» *tāl-ի կողքին
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» *dhāl-ի կողքին
եթե նախնականը ղղքի ձեւն է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թայլ (առաջին դեպքում)
հայ. թաղթ (առաջին դեպքում)
հայ. դեղձ (երկրորդ դեպքում)
հայ. դեղին (երկրորդ դեպքում)
հայ. դալար (երկրորդ դեպքում)
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹՄԲԻ I «գրտնակ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tempiiā-)
նույն ծագումն ունի, ինչ թմբի ծառանունը
Տե՛ս նաեւ
Էջ 268, սյունակ 1 Էջ 268
ԹՄԲԻ II «լորենի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *temp- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tempiiā)
(*tempiiā > թմբի)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բամբ «բամբ, սրունքի փափկամաս»
լատ. antemna «առագաստափայտ, առագաստակալ»
հ. իսլ. pambr «ուռած, հաստ»
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՄԻՐ (թմբիր, թմուր) «թմրած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *tem- «շփոթված, թմրած» (անմիջական նախաձեւ՝ *tēmiro-)
Բնիկ հնդեւրոպական` *tēmiro-` *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թմրիլ, թմրեցուցիչ, թմ(բ)րություն, թմ(բ)րական, թմբաղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. támyati «նվաղում է, թուլանում է, շնչահեղձ է լինում»
գ. damisch «խլացած, թմրած»
ռուս. томить «տանջել»
Մատենագիտություն
Pok. IEW 1063
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՄՐՀՆԴԻ (թմբրհնտի) «հնդկարմավ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tamra-(ul)-hindi
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՆՁԿԱԼ (թնծկալ) «վնգստալ, կաղկանձել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ten «բնաձայնական»
Եթե բնաձայնական նոր կազմություն չէ, ապա թերեւս կապված է հնդեւրոպական *(s)ten բնաձայնական արմատի հետ, որտեղից` հայ. թնալ, թն(կ)թն(կ)ալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնծկթալ, թնծկտոց
Տե՛ս նաեւ
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՆՁՈՒԿ I «խճճված, խառնված (մազ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tengh- «ձգել, լարել» (անմիջական նախաձեւ՝ *tenghio-)
հ.-ե. արմատ՝ *tenk- «սեղմվել, խստանալ» (անմիջական նախաձեւ՝ *tenkio-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *tenghio- կամ *tenkio-` *tengh- «ձգել, լարել» կամ *tenk- «սեղմվել, խստանալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թնձկռիլ, թնձկել, թնձկահան, թնձկանալ, թնձկռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. թանձր ((*tengh>))
հ. իռլ. pungr «ծանր»
թոխ. Ա tänk «խանգարել»
թոխ. Բ tank «խանգարել»
թոխ. tanakti, tanc «սեղմվում է, խստանում է» ((*tenk>))
լիտ. tankùs «խիտ»
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՆՁՈՒԿ II «մի տեսակ ուտելի սունկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tenk-
Ծագումով թերեւս կապվում է նախորդի հետ: Հնդեւրոպական *tenk- արմատից ծագում են նաեւ բուսանուններ:
Էջ 269, սյունակ 1 Էջ 269
ԹՇՆԱՄ- «անարգանք, նախատինք, հայհոյանք»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dušnām
Աղբյուր՝ պ. dušnām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թշնամանալ, թշնամանք, թշնամանիր, թշնամանալից, թշնամանասեր
Մատենագիտություն
H. AG 154; Աճ. ՀԱԲ 191
Էջ 270, սյունակ 1 Էջ 270
ԹՈՁՈՓԱ (թոշոփա, թեոփալոս եւ այլն) «անտիլոպ, այծքաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ανθόλοψ
Աղբյուր՝ ասոր. autulupus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 193