Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 90 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍ (-ու, ուշ` նաեւ -ի, -ից) «խումբ, կարգ, աստիճան, ժամերգութեան տեղ, ուսանելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ խոտա-սակ. dasa «բաժին կամ դաս, կարգ»
Աղբյուր՝ օս. dasun «դարսել, հիմնել, կառուցել»
իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դասադաս, դասասաց, դասալիք, դասակ, դասական, դասակարգ, դասաւորել, դասել, շարադասութիւն, գերադասել, նախադաս, դասարան, դասատու, դասացուցակ, երկդասեան, դասարանցի, դասարանական, դասադուլ, դասախօս, դասընկեր, դասընթաց, դասաւանդել, դասաւանդում
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտա-սակ. dasa «բաժին կամ դաս, կարգ»
օս. dasun «դարսել, հիմնել, կառուցել»
Մատենագիտություն
Bailey, DKS 154
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍԱՆ ««կոխել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Աղաւաղուած բառայօդուած, որ ձեռագրերից մէկում տրուած է բայական ձեւով` դասեմ «կոխեմ»: ԲՀ-ի հրատարակիչը (էջ 359) հնարաւոր է համարում նոյնացնել դասօն «խօսիլ» բառայօդուածի հետ` սա բխեցնելով եբր. lāšōn «լեզու» բառից
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՊՆԻԱ «դժուարաշնչութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. dispənia < հուն. δύσπνοια
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 626
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՊԱԿ «թխուածք, խմորեղէն (՞)»
Փոխառություն (՞)
հ.-ե. արմատ՝ *peku- «եփել, թխել» (անմիջական նախաձեւ՝ *pak-)
Աղբյուր՝ իրան. dasta- «ձեռք»
Աղբյուր՝ իրան. *pak- «եփել, թխել»
իրանական աղբիւրից` dasta- «ձեռք» եւ *pak- (< հ.-ե. *peku-) «եփել, թխել»
Մատենագիտություն
Bailey, DKS 199
Էջ 185, սյունակ 1 Էջ 185
ԴԱՍՏԱՐԱԿ «ոսկրածուծ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Աճառեանը (ՀԱԲ 1, 628) եզրակացնում է «ոսկրածուծ» իմաստը «Եւ այլք` ի ջերմ հողմոյ եւ ի ցրտոյ, որ մտաներ ի դաստարակ ոսկերացն նորա եւ չորացուցանէր զձեռսն» հատուածից, սակայն կարելի է հասկանալ «ձեռքի ե...»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՍՏԱՔԱՐ «վարպետ, արվեստագետ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dastkār «վարպետ, արվեստագետ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 628
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՍՏԻԱՐԱԿ (-ի, -աց) «դաստիարակ, ուսուցիչ, խնամակալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dastyārak
հմմտ. պ. dastyār «օգնական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաստիարակել, դաստիարակապես, դաստիարակութիւն
Նոր՝
դաստիարակիչ, դաստիարակչուհի, դաստիարակչական
Մատենագիտություն
H. AG 135; Աճ. ՀԱԲ 628
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏ (-ի, -ից, հազվադեպ՝ -ու) «դատ, դատաստան, իրավունք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dāt
հմմտ. մ. պ. dāt, հ. պ., ավ. dāta
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատել, դատակնիք, դատապարտել, դատապարտիչ, դատավճիռ, դատարան, դատավետ, դատափետել, բռնադատել, դատողութիւն
Նոր՝
քննադատել, դատական, դատապաշտպան
Մատենագիտություն
H. AG 136; Աճ. ՀԱԲ 629
Տե՛ս նաեւ
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏԱԽԱԶ (-ի, -աց) ««դատահարույց, ամբաստանող» (նոր՝ «դատախազ»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dāt-xvāz
(*xvāz՝ xvāstan «ցանկանալ, ուզել» բայի արմատը)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատախազութիւն, դատախազել, դատախազանք
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 522
Էջ 186, սյունակ 1 Էջ 186
ԴԱՏԱՍՏԱՆ (-ի, -աց) «դատ, դատապարտություն, դատավճիռ, դատարան»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական dātastān
հմմտ. մ. պ. dātastān, պ. dādistān
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դատաստանական, դատաստանագիրք, դատաստանաւոր, դատաստանոց
Մատենագիտություն
H. AG 136; Աճ. ՀԱԲ 630