Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հետ» որոնման արդյունք՝ 1179 բառահոդված
· Էջ 90 / 118
ՇԵՂՋ
(շեաղջ, շիղջ, սեղջ), -ոյ
«կույտ, դեզ, (ցորենի, արմտիքների)»
Անստույգ (՞)
Աղբյուր՝ խեթ. šeli- (՞)
(փոխառությո՞ւն)
«հացահատիկի կույտ»
Կապ ունի՞ խեթ. šeli- «հացահատիկի կույտ» բառի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեղջել,
շեղջաշեղջ,
շեղջակոյտ,
ջրշեղջ,
ջրշիղջ,
շեղջանակ
ՇԻՃ-
II
«անձրեւից բորբոսնած ցորեն, ցորենի բորբոս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ստուգաբանօրէն կապուած է շիճ- «քամում, բորբում, մզում» արմատի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 518
Տե՛ս նաեւ
ՇԻՏԱԿ
«ուղիղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skei-d-
«կտրել, անջատել»
Հնարավոր է կապը հնդեւրոպական *skei-d- «կտրել, անջատել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիտակել,
ստեղնաշիտակ,
գեշաշիտակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чистый «մաքուր»
ՇԻՐԻՄ
(-ի, -աց)
«շիրիմ, գերեզման»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *skher-)
շիր- անցմամբ
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կտրել, անջատել» արմատի հետ (*skher-> շիր- անցմամբ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շիրմակից,
շիրմատոր
ՇՆՈՐԵԱԿ
«խուլորձազգի մի բոյս»
(բուսաբանական)
Ստուգաբանություն (թերեւս)
Կազմուած է -(ե)ակ վերջածանցով՝ շնոր(ի) հիմքից, որ թերեւս կապ ունի շնորհ-ի հետ
Տե՛ս նաեւ
ՇՈԳՄՈԳ
(ուշ՝ -ի, -աց)
«բանսարկու, քսու, բամբասող, շողոքորթ»
Ստուգաբանություն (թերեւս)
Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ ինչ-որ շոգ արմատից, որ հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *skeu- «գցել, հալածել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգմոգել,
շոգմոգութիւն
ՇՈՂՈՄ
(-ի, -աց)
«շողոքորթ, քծնող, շողոքորթութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«գայթակղեցնել, խաբել, շողոքորթել»
(անմիջական նախաձեւ՝ *khalo-)
*khalo- > շողո-
կապ ունի շողոքորթել եւ շողնագոյն բառերի հետ եւ գալիս է հնդեւրոպական արմատից
Տե՛ս նաեւ
ՇՈՂՈՔՈՐԹ
(շողոաթորթ, շողոքորդ)
«կեղծաւոր, քծնող»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kel-
«գայթակղեցնել, խաբել, շողոքորթել»
(անմիջական նախաձեւ՝ *skholo-)
*s-ով եւ կարճ ձայնաւորով ձեւից (*skholo->շողո-)
Առաջին մասը շողոմ-ի հետ միասին կարող է գալ հնդեւրոպական արմատից: Բայց ի՞նչ է -քորթ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շողոքորթել,
շողոքորթանք,
շողոքորթութիւն
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։