Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 90 / 430
ԴՈՒԿԼԱԿ
(դուգուլ(ակ))
«սեխ», «փոքրիկ եւ խակ ձմերուկ»
(ԲՀ, բրբ)
Ծագումն անհայտ է
«սեխ» (ԲՀ՝ սեխ-ի բացատրության մեջ). բրբ. դուգուլ(ակ) «փոքրիկ եւ խակ ձմերուկ»:
ԴՈՒՂԱՅ
I
«մի տեսակ թանկագին կերպաս»
Փոխառություն (թերեւս)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
ԴՈՒՆ
I
«քիչ, հազվագյուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu-
«փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
ԴՈՒՆ
III
(-ոյ)
«մի բոյս, մոլախոտ»
Ծագումն անհայտ է
ԴՈՒՌԱՅ
«ասիական լայն եւ հաստ հագուստ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. durrā'a
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 684
ԴՈՒՍՏՐ
(-եր, -երք, -երց կամ -երաց)
«դուստր, աղջիկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhughter-
(անմիջական նախաձեւ՝ *dhukter-)
Բնիկ հնդեւրոպական *dhukter-՝ ավելի նախնական *dhughter- ձեւից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դստ(ե)րագիր,
դստրասէր,
դստրիկ,
խոստովանադուստր
Նոր՝
արքայադուստր
արքայադուստր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
duhetár
ավ.
dugədar
պ.
duxt(ar)
հուն.
θυγάτηρ
գոթ.
dauhtar
հ. պ.
dьšti, -ere
բոխ. Ա
tkācer
Մատենագիտություն
H. AG 440;
Աճ. ՀԱԲ 686
ԴՈՒՐ
I
ոյ
«հյուսնի կտրոց, դուր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրաձակ
ԴՈՒՐ
II
««հողի չափ (՞)» կամ «հարթ» (երեք դուր երկիր արտահայտության մեջ)»
Ծագումն անհայտ է (՞)
Առաջին իմաստի դեպքում ծագումն անհայտ է. երկրորդի դեպքում նույնն է դիր բառի հետ։
Տե՛ս նաեւ
ԴՊԻՐ
(-ի, -աց)
«դպիր, ատենադպիր, քարտուղար, գրագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dipīr
Աղբյուր՝ պ. dabīr
Փոխառութիւն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դպրութիւն,
դպրապետ,
դպրանոց,
դպրոց,
դիւանադպիր,
ատենադպիր
Նոր՝
դպրատուն, դպրոցական, դպրոցաւարտ
դպրատուն, դպրոցական, դպրոցաւարտ
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 689
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։