Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 432 բառահոդված (էջ 9/44)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՆ «մի տեսակ կլոր հաց, ճարտարապետական մի զարդ, պաքսիմատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhōnā-
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhōnā- հիմքից։ կասկածելի է, որ հ.-ե. ō-ն չի դառնում ու, մանավանդ ռնգայինի մոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dhānā-
«(հացա)հատիկ»
բոխ.
tāno
«հացահատիկ»
լիտվ.
dúona
«հաց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՂԱՅ I «մի տեսակ թանկագին կերպաս»
Ստուգաբանություն (փոխառություն)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԱՔՄԱՅ (դրաքմէ, դրագմէ) ««դրամ» (կշռաչափ եւ փող)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δραχμή
Բաղադրություն՝ երկադրաքմայ (երկդաքմեան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկադրաքմայ, երկդաքմեան
Մատենագիտություն
H. AG 347; Աճ. ՀԱԲ 693
Տե՛ս նաեւ
Էջ 208, սյունակ 1 Էջ 208
ԴՐՈՒԺ II «վնասակար մի ոգի, մի տեսակ դեւ» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. druǰ «խաբեբա, դեւ»
(նախորդ դրուժ արմատի հետ կապուած)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
Էջ 211, սյունակ 1 Էջ 211
ԵԿԱԶՆԵԼ ««որոշել» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Ուղղելի է երկազնել, որ կա գործածված նաեւ երկազնեալ «որոշեալ» ձեւով (ԲՀ 94), այսինքն` համարել երկազն «երկտեսակ» բայական ձեւը, մանավանդ որ կա երկազնեալ տարբերակը
Էջ 212, սյունակ 1 Էջ 212
ԵԿՂԵՍԻԱՍՏԷՍ (եկ(կ)լեսիաստես, եկ(կ)լեսիաստէս) «քարոզիչ, ժողովող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. εκκλησιαστής
Մատենագիտություն
H. AG 347; Աճ. ՀԱԲ 13
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՄԱՏԻՏԵՍ «հեմատիտ, կարմրաքար, կարմիր երկաթաքար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αιματίτης
Մատենագիտություն
H. AG 348; Աճ. ՀԱԲ 26
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԶ -ոյ, ուշ` -իւք «երազ, քնատեսիլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. rāz «գաղտնիք»
փոխատու լեզու՝ ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»
Հավանական փոխառություն իրանական աղբյուրից, բայց մատնանշված աղբյուրը իմաստով տարբեր է. հմմտ. մ. պ. rāz «գաղտնիք», այլեւ` ավ. razah- «մենակություն, մեկուսացածություն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազական, երազահան, երազատես, երազացոյց, երազըմռնիան, երազիլ, երազանալ
Մատենագիտություն
AG 147; ՀԱԲ 34
Էջ 226, սյունակ 1 Էջ 226
ԵՐԿԱԶՆԵԼ ««պաշտել» (ԲՀ` երկազնեալ «պաշտեալ»)»
Ստուգաբանություն ()
Պաշտել-ը որոշել բառի աղավաղումն է (հմմտ. ԲՀ 365), իսկ երկազն-ը բերված է ՆԲՀ-ում «երկսաւտեսակ, կրկին» բացատրությամբ:
Էջ 227, սյունակ 1 Էջ 227
ԵՐԿԻՐ (-ի, -աց, այլն՝ -իւ) «երկիր, աշխարհ, երկրամաս, գետին, հող, բնակչություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er- «երկիր» (անմիջական նախաձեւ՝ *erdu(°)-) *er-t-, *er-u-
Նախաձեւի *erdu վերականգնումը (հմմտ. *meldui > մեղկ) հեղինակային է: Պեդերսենը (KZ 38, 197) ենթադրում է *er-u- > երգ > (երկին-ի ազդեցությամբ) երկ-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկրպագել, երկրպագելի, երկրավոր, երկրագործ, երկրածին, երկրակալ, երկրական, երկրակեաց, երկրաչափ, երկրեայ, երկրատես, երկրաբան, երկրաբանություն, երկրագունդ, ստորերկրեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερα
(°) (<*erpō, *erō>)
գոթ.
airþa
հ. վ. գ.
erda
«երկիր»
կիմր.
erw
«դաշտ»
Մատենագիտություն
Pok. IEW 332; KZ 197