Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 9/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 107, սյունակ 1 Էջ 107
ԱՔՍՈՐ (էքսորի, էքսոռի), -ից «աքսոր, տարագրություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. aksoria (eksoria)
փոխատու լեզու՝ հուն. εξορία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքսորել, աքսորանք, աքսորական, աքսորավայր, աքսորատեղի, աքսորում
Մատենագիտություն
H. AG 301; Աճ. ՀԱԲ 370
Էջ 110, սյունակ 1 Էջ 110
ԲԱԴ (բատ, պատ) «ջրային մի թռչուն՝ բադ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *bad
Բառը լայնօրէն տարածուած է հայերենին տեղով մերձաւոր եւ հեռաւոր զանազան լեզուներում՝ «բադ» կամ «սագ» նշանակութեամբ եւ գերազանցապէս խուլ երկրորդ, երբեմն էլ առաջին բաղաձայնով՝ bat, pat եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բադիճուտ, բադակնոց, բադակտուց
Մատենագիտություն
H. AG 114; Աճ. ՀԱԲ 374
Էջ 110, սյունակ 1 Էջ 110
ԲԱԶՈՒԿ II (-ի, -աց) «թեւի վերնամաս, թեւ, ճյուղ, որթատունկի ճյուղ, արմավի ողկույզ, զորություն, իշխանություն»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազկակից, բազկատարած, բազկանոց, բազկարձակ, բազկացի, բազկել, երկայնաբազուկ
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԶՈՒՄ (-ի, -աց) «շատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *bhng'hu-
փոխատու լեզու՝ իրան. *bazum
հունարենի ազդեցությամբ գործածված է որպես գերադրականին համազոր ձեւակազմիչ. թեեւ հնարավոր էր նաեւ անմիջական զարգացում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազմատար, բազմագույն, բազմադիմի, բազմազար, բազմաժամանակեայ, բազմաժողով, բազմահմուտ, բազմանալ, բազմատր, բազմութիւն, բազմաբովանդակ, բազմալեզուեան, բազմակողմանի, բազմահատոր, բազմանիստ, բազմապատիկ, բազմավանկ
Մատենագիտություն
H. AG 426; Աճ. ՀԱԲ 378
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԶՊԱՆ «պատարագչի թեւնոց, ձեռնոց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *bāzu-pan
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բազուկ
<իրան.
հայ.
-պան
Մատենագիտություն
H. AG 114; Աճ. ՀԱԲ 379
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԶՐԻՔ «բազմոց, գահույք, սանդուղք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
իրանական փոխառությու՞ն՝ բազմիլ-ից տարբեր ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բազրոտն
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԹԱԹ «փաթաթում»
Ստուգաբանություն (բնաձայն)
փաթութ-ի (փաթաթ-ել) բարբառային տարբերակը (հմմտ. բլ(չ)իլ-փլ(չ)իլ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաթաթուկ, բաթակենի
Էջ 111, սյունակ 1 Էջ 111
ԲԱԺԱՆԵԼ (բարժանել, բաժան) «բաժանել, տարածել, անջատել, առանձնացնել, զոկել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. bāžāni
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաժանորդ, բաժանումն, բարժանումն, բաժանակալ, բաժանակում, բաժանակից, բաժանարար, բաժանաւոր, անբաժան, բարժանողութիւն, բարժանակութիւն, բաժանորդագին, բաժանորդագրութիւն, բաժանորդագրել, բաժանելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
բաժ
հայ.
բաժակ
հայ.
բաժին
Մատենագիտություն
H. AG 115; Աճ. ՀԱԲ 381
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱԽՏ I (-ի, -ից) (բաղդ, բաստ) «պատահմունք, պատահար, հաջողություն, ճակատագիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. baxta
փոխատու լեզու՝ մ. պ. baxt
փոխատու լեզու՝ պ. baxt
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախտաբաշխ, բախտանոց, բախտաւոր, բարեբախտ, չարաբախտ, վատաբախտ, լիաբախտիկ, ծննդաբախտ, երկնաբախտիկ, անբախտ, բաստայեղծ, բարեբաստ, բարեբաստիկ, չարաբաստ, վատաբաստ, բախտախնդիր, բախտախնդրութիւն, բախտագուշակ, բախտակից, ապարախտ, դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, տարաբախտ, տարաբախտաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
Էջ 113, սյունակ 1 Էջ 113
ԲԱԿ (-ի, -աց) «տան բակ, գավիթ, փարախ, արեգակի կամ լուսնի ծիր, արեւագունդ, միջաստղային տարածություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. baki «փարախ»
սակայն պարզ չէ սրա հարաբերութիւնը վրաց. baga «մսուր», ճան. boga «փարախ» բառերի հետ, որոնք պատկանում են վրացականյան *baga արմատին: Քիչ հաւանական է բառի հնդեւրոպական ծագումը (*bhag- «բաժին հանել» եւ *bhe(n)g- (> հայ. բեկ-անել) արմատները իմաստով հեռու են):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բակաձեւ, բականել, բակարգել, ներբակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
baga
«մսուր»
ճան.
boga
«փարախ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391